Իշտվան Սաբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշտվան Սաբո
István Szabó
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1938(1938-02-18)[1][2][3] (85 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա
ՔաղաքացիությունFlag of Hungary (1989-2003).svg Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1961)
Մասնագիտությունկինոռեժիսոր, գրող, սցենարիստ, կինոդերասան և արձակագիր
Աշխատանք1959 - ցայսօր
ԱմուսինQ65217206?
Պարգևներ և
մրցանակներ
Պուշկինի մեդալ կոմանդոր Հունգարիայի ծառայությունների շքանշանի աստղով

Կոշութի մրցանակ

Բելա Բալաշի մրցանակ

Կյոլչեի հուշապարգև

Գյոթեի մեդալ

Հունգարական ֆիլմի վարպետ

Հունգարիայի վաստակավոր արտիստ

Դավիդ դի Դոնաթելլո

Հունգարիայի վաստակավոր նկարիչ

«Իմ երկիր»

Ազգային արվեստագետի մրցանակ

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն սցենարիստին

[4]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն սցենարիստին

[5]

Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար

Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակ

Silver Bear Grand Jury Prize?

Արծաթե արջ մրցանակ լավագույն բեմադրության համար

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

և

Բուդապեշտի պատվավոր քաղաքացի

ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
Commons-logo.svg István Szabó (film director) Վիքիպահեստում

Իշտվան Սաբո (փետրվարի 18, 1938(1938-02-18)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Եվրոպական կինոակադեմիայի հիմնադիրներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է կաթոլիկություն ընդունած հրեական ընտանիքից։ Պատերազմի տարիներին թաքնվել է մանկատանը, որի շնորհիվ և փրկվել է ոչնչացումից։

Կինո է նկարահանում 1960-ականների սկզբից։ Նրա կինոարվեստն ուսումնասիրում է Կենտրոնական Եվրոպայի նորագույն պատմության սոցիալական, քաղաքական և հոգեբանական խնդիրները։

Իշտվան Սաբոյին համաշխարհային ճանաչում է բերել այսպես կոչված «Գերմանական եռապատումը», որը բաղկացած է «Մեֆիստո» (1981 թ.), «Գնդապետ Ռյոդլ» (1985 թ.) և «Հանուսեն» (1989 թ.) ֆիլմերից։ Սակայն կինոարվեստում իր ամենամեծ ներդրումը Սաբոն կատարել է իր վաղ շրջանի «Հայրիկ» (1966 թ.) կինոնկարով, ինչպես նաև «Ֆիլմ սիրո մասին» (1970 թ.), «Հրշեջների փողոց, թիվ 25» (1973 թ.) և «Բուդապեշտի հեքիաթներ» (1976 թ.) ֆիլմերով։

1981 թ-ին նրա «Մեֆիստո» կինոնկարն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։

1980-ականների վերջից նրա կինոնկարները ստեղծվում են տարբեր լեզուներով՝ եվրոպական երկրների ֆինանսավորմամբ, սակայն նա շարունակում է ապրել Հունգարիայում։

2013 թ-ին Երևանում Իշտվան Սաբոն գլխավորել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]