Կաշարի (գյուղ, Զադոնսկի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաշարի (այլ կիրառումներ)
Գյուղ
Կաշարի
ռուս.՝ Кашары
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԼիպեցկի մարզ
ՇրջանԶադոնսկի շրջան
Առաջին հիշատակում19-րդ դար
ԲԾՄ161 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն1118 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ399210
Ավտոմոբիլային կոդ48
ՍՎՏԲՀԴ42224840001
Կաշարի (գյուղ, Զադոնսկի շրջան) (Ռուսաստան)##
Կաշարի (գյուղ, Զադոնսկի շրջան) (Ռուսաստան)
Կաշարի (գյուղ, Զադոնսկի շրջան) (Լիպեցկի մարզ)##
Կաշարի (գյուղ, Զադոնսկի շրջան) (Լիպեցկի մարզ)

Կաշարի (ռուս.՝ Кашары), գյուղ Ռուսաստանի Լիպեցկի մարզի Զադոնսկի շրջանի կազմում։ Գյուղը գտնվում է Դոն գետի ձախ ափին։ Արևմտյան սահմանի երկայնքով անցնում է Չերնիգովկա գետը, աջ ափին գտնվում է Նեչաևկա գյուղը։ Կաշարի գյուղը գտնվում է Զադոնսկ-Դոնսկոե ավտոճանապարհի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը առաջին անգամ հիշատակվել է XIX դարում։ XIX դարում Կաշարի գյուղն եղել է նախկին գնդապետ Իվան Կոժինի կալվածքը (1781-18331823 թվականին այստեղ կառուցվել է սուրբ Ավտոնոմ Իտալիյսկու եկեղեցին։ Այն իրենից ներկայացնում է սյուններով գմբեթավոր կառույց՝ ռոտոնդա։ Եկեղեցու կողքը կառուցվել է Միտրոֆան Վորոնեժսկու զանգակատունը, որի ճարտարապետն անհայտ է[2]։

XIX դարի վերջին համալիրը սկսեց հնանալ։ 1900-1901 թվականներին այն վերակառուցել են, իսկ գեղանկարիչ Շալամովը նկարազարդել է կամարը։ Խորհրդային տարիներին Կաշարի գյուղի եկեղեցին չէր օգտագործվում, իսկ գեղանկարչությունը փչացել էր։ Այսօր այն համարվում է ճարտարապետական հուշարձան է։

Ավտոնոմովյան եկեղեցին այժմ վերականգնվում է։ Սակայն 2008 թվականի ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը տաճարը թալանվել է (գողացվել է շինանյութ)։ Այդ պատճառով վերակառուցումը ձախողվել էր[3].:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 1118 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]