Կազիմեժ Այդուկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կազիմեժ Այդուկևիչ
լեհ.՝ Kazimierz Ajdukiewicz
Prof. Kazimierz Ajdukiewicz.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1890(1890-12-12)[1][2][3][…]
Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էապրիլի 12, 1963(1963-04-12)[1][2][3][…] (72 տարեկան)
Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Poland (1928–1980).svg Լեհաստան
Մասնագիտությունփիլիսոփա, մանկավարժ, թարգմանիչ, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Վարշավայի համալսարան[5], Վարշավայի համալսարան[5], Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան և Լվովի համալսարան
Գործունեության ոլորտՏրամաբանություն[5][6], Գոյաբանություն[5] և վերլուծական փիլիսոփայություն[5]
Պաշտոն(ներ)ռեկտոր
ԱնդամակցությունԼեհական գիտությունների ակադեմիա[7] և Լեհաստանի գիտելիքների ակադեմիա
Ալմա մատերFaculty of Philosophy in the Lviv University?, Գյոթինգենի համալսարան և Լվովի համալսարան[8]
Տիրապետում է լեզուներինլեհերեն[1] և ֆրանսերեն
Գիտական ղեկավարKazimierz Twardowski?[8]
Եղել է գիտական ղեկավարRoman Suszko?[8] և Jerzy Giedymin?[8]
ՊարգևներDecade of Independence Regained?
Kazimierz Ajdukiewicz Վիքիպահեստում

Կազիմեժ Այդուկևիչ (լեհերեն՝ Kazimierz Ajdukiewicz, դեկտեմբերի 12, 1890(1890-12-12)[1][2][3][…], Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - ապրիլի 12, 1963(1963-04-12)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), 20-րդ դարի լեհ փիլիսոփա, տրամաբան, լեզվաբան-սեմանտիկ, տրամաբանության Լվով-վարշավյան դպրոցի ականավոր ներկայացուցիչ, տրամաբանա-վերլուծական ավանդույթների անվանի հետևորդ ու զարգացնող՝ փորձարարական ակնհայտ հակվածությամբ[9]։ Ունեցել է փիլիսոփայական հետաքրքրությունների լայն շրջանակ, և նրա՝ որպես մտածողի ազդեցությունը եղել է զգալի։ Իմացության տեսության ու տրամաբանության նրա կոնցեպցիան այսպես կոչված՝ արմատական կոնվենցիոնալիզմի բաղադրիչ մասն է կամում։ Այդուկևիչը բազմաթիվ նոր գաղափարներ է առաջ քաշել նաև սեմանտիկայի (լեզվաբանական իմաստաբանության) բնագավառում։ Դրանցից մեկն էլ կատեգորիալ քերականությունն է՝ մի հիրավի չափազանց ճկուն գործիքակազմ՝ բնական լեզուների շարահյուսությունը, անուղղակիորեն՝ նաև սեմանտիկան վերլուծության ենթարկելու համար։ Դա մեծ ու տևական ազդեցություն է գործել ֆորմալ լեզվաբանության զարգացման վրա, մասնավորապես՝ կարևորագույն աղբյուր է հանդիսացել Ռիչարդ Մոնտեգյուի աշխատանքների համար[10]

Այդուկևիչը նշանակալի հետազոտություններ է կատարել նաև մոդելային տեսության և գիտության փիլիսոփայության ասպարեզներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազիմեժ Այդուկևիչը ծնվել է 1890 թվականին, Տերնոպոլ քաղաքում, որն այն ժամանակ, Լեհաստանի հերթական բաժանման հետևանքով, հայտնվել էր Ավստրո-Հունգարիայի կազմում (ներկայումս Տերնոպոլը գտնվում է Ուկրաինայի Հանրապետության կազմում)։ Հայրը բարձրաստիճան քաղծառայող էր։ Կազիմեժը տարրական դպրոցն ավարտել է Կրակովում, գիմնազիան՝ Լվովում։ 1908 թվականին ընդունվել է Լվովի համալսարան, որտեղ փիլիսոփայություն ուսումնասիրել է Կազիմեժ Տվարդովսկու, տրամաբանություն՝ Յան Լուկասևիչի, մաթեմատիկա՝ Վացլավ Սերպինսկու ղեկավարությամբ։ 1912 թվականին պաշտպանել է Կանտի փիլիսոփայության մի քանի առանձնահատկությունների և դրանց կիրառության վերաբերյալ իր պատրաստած ատենախոսությունը (ղեկավարը Կազիմեժ Տվարդովսկին էր) և ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Շարունակել է ուսումնառությունը Գյոտինգենի համալսարանում, որտեղ ունկնդրել է ֆենոմենոլոգիայի հիմնադիր Էդմունդ Գուսեռլի, նեոկանտականության կարկառուն ներկայացուցիչ Լեոնարդ Նելսոնի, ականավոր մաթեմատիկոս Դավիդ Հիլբերտի դասախոսությունները։

Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Այդուկևիչը զորակոչվել է ավստրոհունգարական բանակ, մարտերի մասնակցել իտալական ռազմաճակատում։ 1918 թվականին՝ լեհական անկախ պետության կազմավորումից հետո, զինվորական ծառայությունը շարունակել է լեհական բանակում։ Զորացրվել է 1920 թվականի վերջերին, հրետանու կապիտանի կոչումով։ Այդ նույն տարում ամուսնացել է Կազիմեժ Տվարդովսկու դստեր՝ Մարիայի հետ (ունեցել են մեկական որդի ու դուստր)։

1922—1925 թվականներին Այդուկևիչը դոցենտ էր Լվովի, 1925—1939 թվականներին՝ պրոֆեսոր՝ Վարշավայի և Լվովի համալսարաններում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա ղեկավարել է Պոզնանի համալսարանի մեթոդաբանության և գիտության տեսության ամբիոնը (հետագայում անվանափոխվել է, դարձել տրամաբանության ամբիոն), իսկ 1948—1952 թվականներին պաշտոնավարել է որպես այդ համալսարանի ռեկտոր։ 1953 թվականին հիմնադրել է «Studia logica» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել մինչև իր մահը։ 1955 թվականին տեղափոխվել է Վարշավա, աշխատել մայրաքաղաքի համալսարանում որպես տրամաբանության դասախոս, միաժամանակ գլխավորել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և հասարակագիտության ինստիտուտի տրամաբանության բաժանմունքը։

Վախճանվել է 1963 թվականի ապրիլի 12-ին։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1921 "Z metodologii nauk dedukcyjnych"
  • 1923 "Główne kierunki filozofii"
  • 1928 "Główne zasady metodologii nauk i logiki formalnej"
  • 1931 "O znaczeniu wyrażeń"
  • 1934 "Logiczne podstawy nauczania"
  • 1938 "Propedeutyka filozofii"
  • 1948 "Epistemologia i semantyka"
  • 1949 "Zagadnienia i kierunki filozofii"
  • 1952 "Zarys logiki"
  • 1964 "Zagadnienia empiryzmu a koncepcja znaczenia"
  • 1965 "Logika pragmatyczna"
  • 1960–1965 "Język i poznanie. Wybór pism"
  • 1966- Selected articles in "Logiczna Teoria Nauki" ( Logical Theory of Science) Ed. T.Pawłowski, Printed PWN, Warszawa.
  • Kazimierz Ajdukiewicz: Pragmatic Logic, Dordrecht, Reidel, 1974
  • Kazimierz Ajdukiewicz: Problems and Theories of Philosophy, Cambridge, Cambridge University Press, 1975
  • Kazimierz Ajdukiewicz: The Scientific World-Perspective and Other essays 1931–1963, Dordrecht, Reidel, 1977
  • (Գերմաներեն) « Die syntaktische Konnexität », Studia Logica[11] 1, Ksiegarnia Ziem Zachodnich, 1934, Կաղապար:Nb p.[12]
    • (անգլերեն) Syntactic connexion, trad. H. Weber, dans Storrs Mccall, Polish Logic 1920-1939. Papers by Ajdukiewicz, Chwistek, Jaśkowski, Jordan, Leśniewski, Lukasiewicz, Słupecki, Sobociński, and Wajsberg, Oxford, Clarendon Press, 1967, p. 207-231.

Անգլերեն աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Problems and theories of philosophy (1949), Londres, Cambridge Univ. Press, 1973.
  • Pragmatic logic (1965), Dordrecht-Boston, Reidel, 1974.
  • The scientific world-perspective and other essays (1931-1963), collection d'essais réunie par Jerzy Giedymin, Dordrecht, Reidel, 1978[13].

Համացանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերածնված Լեհաստան» շքանշանի կոմանդորի խաչ (1954 թ.)[15],
  • «Վերածնված Լեհաստան» շքանշանի սպայական խաչ (1951 թ.)[16],
  • Անկախության տասնամյակի մեդալ (1928),
  • «Խիզախության համար» արծաթե նշան (Ավստրիա, 1915)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118501283 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
  6. Personal Authority Wikibase of the Czech Republic
  7. http://czlonkowie.pan.pl/czlonkowie/sites/WynikiWyszukiwania.html?s=AJDUKIEWICZ,%20Kazimierz%20
  8. 8,0 8,1 8,2 8,3 Mathematics Genealogy Project — 1997.
  9. Stuart Brown; Diane Collinson; Robert Wilkinson. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers. Taylor & Francis; 2003. ISBN 978-0-203-01447-9. p. 11.
  10. Thomas Mautner. Dicionário de filosofia, Edições 70, 2010
  11. Ajdukiewicz était le directeur de cette revue.
  12. Entrée de Google Livres.
  13. Liste des essais chez Springer Link.
  14. Mai 2019.
  15. |1954|112|1588}} „w 10 rocznicę Polski Ludowej za zasługi w pracy naukowej i dydaktycznej”.
  16. |1951|74|1007}} „za wybitną działalność naukową”.

Գրականություն Կազիմեժ Այդուկևիչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna Jedynak, Ajdukiewicz, seria Myśli i Ludzie, Wydawnictwo Wiedza Powszechna, Warszawa 2003.
  • Ryszard Wójcicki - Ajdukiewicz. Teoria znaczenia, 1999, isbn = 83-7255-033-6, Warszawa, wydawca Prószyński i S-ka, oclc = 77334076
  • Pascal Engel, « Anti-irrationalisme logique de Kazimierz Ajdukiewicz », dans Critique, Numéros|440-441, t. 40 (1984), p. 42-51.
  • Frédéric Nef et Denis Vernant, Le formalisme en question : le tournant des années trente, Vrin, 1998, passim,

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են