Jump to content

Ծովափին։ Սֆինքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովափին։ Սֆինքս
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1908
բարձրություն63,4 սանտիմետր
լայնություն73,6 սանտիմետր
ժանրբնանկար
նյութստվարաթուղթ և տեմպերա
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք
Ծանոթագրություններ

«Ծովափին։ Սֆինքս», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1908 թվականին ստեղծած աշխատանքը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1]։

2012 թվականին «Ծովափին։ Սֆինքս» կտավը Սարյանի այլ աշխատանքների հետ միասին Արկադի Պլաստովի 120-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Ուլյանովսկի Պլաստովի անվան թանգարանում[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծովափին։ Սֆինքս» նկարում գերիշխում է Սարյանին բնորոշ ոսկեգույնի և կապտա-կանաչ երանգների զուգորդումներով ստեղծված ու դիտողի մեջ «զառվառ, բաբախուն տպավորություններ» առաջացնող կոլորիտի ջերմ մթնոլորտը։ Կտավում որպես հիմնական արտահայտչամիջոց շեշտված է լույսը։

Նկարչի արտահայտությամբ իր մեջ սինթեզվում է այդ շրջանում իր բազմաթիվ աշխատանքներում դրսևորված խնդիրները։ Կտավում պատկերված է երևակայության ծնունդ հանդիսացող մի տեսարան։ Գունագծային կոլորիտի միջոցով նկարիչը հեքիաթային է դարձրել բնության յուրաքանչյուր տարր` ծառ, կենդանիներ, լեռներ, ալիքներ, թռչունների երամ։ Կտավի կենտրոնական մասում գետնին պառկած է սֆինքս-կինը, որի մարմինը ձուլված է հողին, երկրին։ Կտավի ներքևի աջ անկյունում պատկերված է միակնյա երևակայական անձ, նկարչի խոսքով փիլիսոփան, որն իր բարձրացրած ձեռքով ու լայն բացված աչքով խորհրդածում, ըմբոշխնում է բնության շքեղությունը, որը նկարիչն ընկալում է մանուկի պես` իբրև զարմանահրաշ հեքիաթ, երազ-իրականություն։ Պատկերման ձևերի հեքիաթային բնույթի շնորհիվ կտավը համոզչական ուրույն ուժ ունի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  2. «Սարյանի կտավները կցուցադրվեն Ուլյանովսկում՝ նկարչի բարեկամ Պլաստովի թանգարանում». www.civilnet.am. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.