Եղիշե Չարենցի դիմանկարը (Սարյան)
Եղիշե Չարենցի դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1923 |
բարձրություն | 46 սանտիմետր |
լայնություն | 59 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
հավաքածու | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
սեփականատեր | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Եղիշե Չարենցի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1923 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում[1]։ 1924 թվականին կտավը ցուցադրվել է Վենետիկյան 14-րդ միջազգային ցուցահանդեսում (բիենալե)[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարյանը Եղիշե Չարենցի կտավը ստեղծել է գաղափարական շեշտադրմամբ։ Հետևի ֆոնի երկնագույն գլխաշորի վրա պատկերել է եգիպտական դիմակներից մեկը։ Սարյանի արխիվում գտնվել է այն մետաքսե ծաղկազարդ գլխաշորը, որի ֆոնի վրա արված է Չարենցի դիմանկարը։ Կտավի բնօրինակը իր տեղն է գտել Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մշտական (Երևան)|ցուցադրության մեջ[3]։
Չարենցի հետ մենք սիրում էինք Եգիպտոսից իմ բերած Արևելքի այդ մասունքները»[4]։ - Մարտիրոս Սարյան
|
Սարյանը կտավի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում։ Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել։ Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել։ Միայն մի պայմանով' կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին, Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին։ Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս։ Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը։ Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել։ Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ։ Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ։ Կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար։ Չարենցը լեգենդ էր։ Ի՞նչ գրես լեգենդի մասին։ Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն … - Մարտիրոս Սարյան
|
Կտավը Ստալինյան բռնապետության տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Սարյանին պահանջում են ստեղծել Իոսիֆ Ստալինին փառաբանող պատկերը, նա պատասխանում է, որ դիմանկար ստեղծելու իր սկզբունքն է աչքի առջև բնորդին ունենալը։ 1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած հայ առաջավոր պետական գործիչների և մտավորականների 12 դիմանկար, քանի որ դրանց բնորդները դատապարտված էին՝ որպես «ժողովրդի թշնամի»։ Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որ թաքցրել էին թանգարանի աշխատակիցները։ Կտավը ոչնչացումից փրկել է գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանը, երբ աշխատել է գրականության թանգարանում։ Պարգևուհի Սիմոնյանի հետ նա կտավը թաքցրել է չերևացող մի անկյունում։ Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել այդ իրողությունը, զգացված ու հուզված Սարյանը փորձել է նրան նվիրել նկարը` որպես պարգև։ Բայց Նշան Մուրադյանը հրաժարվել է[6]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եղիշե Չարենցի դիմանկարը», 1923, կտավ, յուղաներկ, 46 х 59 սմ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Երևան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Եղիշե Չարենցի դիմանկարը, 1923, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Երևան
- ↑ «Եղիշե Չարենցի կյանքի համառոտ տարեգրությունը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Կաղապար:Cite newshttp://gatmuseum.am/
- ↑ М. Сарьян, Мысли о нем, «Коммунист», 28 сентября, 1957.
- ↑ Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
- ↑ «Մարդը, գրականագետը, իմաստասերը» գրքում ամփոփվել է Նշան Մուրադյանի կատարած աշխատանքը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեքարյան, Ա. Ա. (2012) Նշան Մուրադյան. մարդը, գրականագետը, իմաստասերը, Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, 411 էջ:. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 354-357. ISSN 0320-8117
- Կյանքն ինքնանկարներում, Մ. Մ. Ղազարյան (Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Մաթևոսյան «Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները»։