Եգիպտական դիմակներ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Եգիպտական դիմակներ
Египетские маски.jpeg
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1911
բարձրություն70 սանտիմետր
լայնություն82 սանտիմետր
նյութստվարաթուղթ և տեմպերա
գտնվում էՀայաստան
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ

«Եգիպտական դիմակներ», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1911 թվականին ստեղծած նկարը: Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եգիպտական դիմակներ» կտավում նկարիչը ձգտում է հասնել վառ գույների հակադիր ներդաշնակումների զուգորդման: Սարյանի համար դիմակը լոկ հուշանվեր չի եղել: Ըստ Սարյանի՝ եգիպտական արվեստն ունի ինքնատիպ պայմանականություններ, իր յուրահատուկ գեղագիտությունը։ 1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը Սարյանի արվեստը հարստացրել է նոր աշխատանքներով, որոնք նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումներն են: «Եգիպտական դիմակներ» կտավում Սարյանը պատկերել է սևեռուն, կենդանի հայացքներով դիմակներ: Իբրև արվեստի գործ՝ դիմակը Սարյանի համար անմահության խորհրդանիշ է, երբ խավարն ու մահը հաղթահարելի են դառնում լույսի ու անմահության հակադրությամբ: Սարյանի աշխարհայացքին համահունչ է եգիպտական արվեստում մարմնավորված հոգու հավերժության և անմահության գաղափարը: Սարյանը խորապես հավատում էր, որ մարդը չի մահանում, քանի որ նա բնությունն է:

1911 թվականի աշնանը, Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում, ներկայացվել են Սարյանի նոր աշխատանքները՝ «Եգիպտական դիմակներ», «Քայլող կինը», «Գիշերային բնանկար: Եգիպտոս», որոնք մեծ հետաքրքրություն են առաջ բերել գեղարվեստի աշխարհում:

Aquote1.png Ահա, օրինակ, 1911 թվականին նկարած «Եգիպտական դիմակներ» կտավը, որ կարող է շարժել արտասահմանյան բոլոր թանգարանների նախանձը: Դա ոչ միայն գեղեցիկ, գունային հակադրությամբ ու կոմպոզիցիայով, դեղին, կանաչ, շագանակագույն և թրծակավագույն բուրգերի միջից հանված հաջող մի գործ է՝ դիտողին կախարդող, այլև հնագույն մշակույթի կենդանի մի բեկոր, բնավորության արտահայտություն՝ արարված նրբազգաց ու շրջահայաց նկարչի վրձնով:
- Վասիլի Օսոկին[Նշում 1]
Aquote2.png

Հետագայում Սարյանը եգիպտական դիմակներին անդրադարձել է «Արևելյան մեծ նատյուրմորտ: Եգիտական դիմակներ» (1915), «Եղիշե Չարենցի դիմանկար» (1923) կտավներում:

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վասիլի Օսոկինի «Կենդանացած արձան» գրքի (1984) լավագույն պատումներից մեկը՝ «Մոլեգին նկարիչը» էսսեն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահեն Խաչատրյան «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևան: