Ինքնադիմանկար: Երեք հասակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ինքնադիմանկար: Երեք հասակ
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1942
բարձրություն96,5 սանտիմետր
լայնություն146 սանտիմետր
ժանրդիմապատկեր, հաստոցային արվեստ և ինքնապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հիմնական թեմաՄարտիրոս Սարյան
կայք
Ծանոթագրություններ

«Ինքնադիմանկար։ Երեք հասակ», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1942 թվականին ստեղծած ինքնադիմանկարը՝ կյանքին ու աշխարհին փիլիսոփայական խորությամբ նայողի, մարդու կյանքի իմաստավորումը, մահն ու անմահությունը, անցողիկն ու հավերժը 62-ամյա արվեստագետի աչքերով դիտողի մտորումներով։ Կտավը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1][2]։

«Ինքնադիմանկար։ Երեք հասակ» կտավը Սարյանը ստեղծել է Հայրենական մեծ պատերազմի օրերին, երբ նկարչի՝ ռազմաճակատում գտնվող որդուց երկար ժամանակ լուր չկար[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեք հասակ» ինքնադիմանկարի աջ կողմում նկարիչը պատկերել է իրեն երիտասարդ տարիքում՝ հայացքը հեռուն, այն ճանապարհին, որով ընթանալու է։ Ձախ կողմում՝ Սարյանը միջին տարիքում է, վստահ ճամփա անցած նկարիչ, կենտրոնում՝ ծերունազարդ, խորախորհուրդ հայացքը դիտողին հառած (սա «Դիմակով ինքնանկարի» (1933) կրկնությունն է)։ Երեք ժամանակի՝ երեք հասակի համար էլ ֆոն է ծառայում հայրենի բնությունը, լուսաշող մի սարալանջ, որի կենտրոնում նկարիչը պատկերել է իր տունը։ Տեսարանը ավարտվում է հեռվում երևացող Արարատի գագաթով[4]։ Կյանքի երեք անցողիկ հասակները համադրված են անանց արժեքի՝ բնօրրանի հետ։ Նկարում խոհեր կան անցած տարիների, անհանգստություն հայրենիքի ծանր օրերի մասին, միաժամանակ, լավատեսություն ու հավատ, որով պարուրված է Սարյանի ողջ արվեստը։

Պատկերին նայելիս՝ ծերունու հայացքի մեջ կարդում ես նկարչի իմաստուն խոսքերը.

Aquote1.png Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին... Aquote2.png


Aquote1.png Նկարիչն իրեն պատկերել է տարբեր հասակներում. առավոտ, միջօրե, իրիկուն, և բոլոր երեք դեմքերն էլ միաձույլ են։ Այդպիսին է նաև նրա արվեստը. վաղ շրջանի եգիպտական կամ թուրքական բնանկարները վրձնել է նույն Սարյանը, որին մենք ճանաչում ենք և սիրում։
- Ի. էրենբուրգ[5]
Aquote2.png


Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ինքնադիմանկար։ Երեք հասակ, 1942, կտավ, յուղաներկ, 96,5 х 146 սմ։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
  2. «Ինքնադիմանկար: Երեք հասակ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-27-ին։ Վերցված է 2017-03-18 
  3. One Studio։ «Մատիրոս Սարյանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին»։ Վերցված է 2017-03-18 (չաշխատող հղում)
  4. Շահեն Խաչատրյան «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևան։
  5. И. Эренбург, На выставке М. Сарьяна, «Литературная газета», 24 апреля 1956.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]