VII դարի Կարմրավոր եկեղեցին։ Աշտարակ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
VII դարի Կարմրավոր եկեղեցին։ Աշտարակ
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1956
բարձրություն54 սանտիմետր
լայնություն82 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք

«VII դարի Կարմրավոր եկեղեցին: Աշտարակ», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1956 թվականին ստեղծած կտավը, որն ընդգրկված է Սարյան ընտանիքի հավաքածուում և ներկայացվում է Սարյանի տուն-թանգարանում[1]: Սարյանը կտավը վրձնել է յոթանասունվեց տարեկան հասակում[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«VII դարի Կարմրավոր եկեղեցին: Աշտարակ» կտավը Սարյանը նկարել է հինավուրց եկեղեցու առջև նստած` մեկ սեանսում: Եկեղեցու հետևում` մի փոքր ձախ, երևում է Արագածը: Իրականում լեռն այդտեղ չէ: Երբ դեմքով կանգնում ես դեպի եկեղեցու մուտքը, Արագածը գտնվում է մոտավորապես կանգնողի ետևում[2]: Երբ Սարյանին հարցնում են այդ մասին, նա պատասխանում է.

Aquote1.png Ես գիտեմ, որ Արագածն այդտեղ չէ, բայց ինձ պետք էր, ես էլ բերեցի այս կողմ: Aquote2.png

Բնանկարի առանցքը ճարտարապետական կոթողն է, որը գտնվում է կտավի աջ կողմում: Ամենալուսավոր կետը եկեղեցի մտնող կնոջ սպիտակ գլխաշորն է: Կնոջ շարժումը կարծես հրավիրում է դիտելու կոթողի գեղեցկությունը: Ճակատային թեք կառնիզի շարունակությունն են կազմում դեպի ձախ-վերև բարձրացող լեռնագծերը, որոնք ավարտվում են Արագածի գագաթով: Լեռն այս կողմ բերելով` նկարիչը շեշտել է լեռան և ճարտարապետական ձևերի ընդհանրությունը, կապը[2]:

Կտավի ձախ մասում` գունային մեղմ, սահուն տարածության մեջ պատկերված է սայլ ու երկու եզներ, որոնց դեպի եկեղեցին ուղղված դիրքերը դիտողին ստիպում են կրկին վերադառնալ կնոջ շարժմանը[2]:

Կոմպոզիցիայի կառուցվածքը, գունային լուծումը (բնությունն ու եկեղեցին պատկերված են նույն գույներով) մարդուն, ստեղծագործությանն ու բնությանը ներկայացնում են միաձույլ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ»։ www.sarian.am (en-gb)։ Վերցված է 2017-03-19 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Շահեն Խաչատրյան «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևան: