Քայլող կինը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1911 |
բարձրություն | 69 սանտիմետր |
լայնություն | 51,2 սանտիմետր |
ժանր | հաստոցային արվեստ և կենցաղային ժանր |
նյութ | կտավ և տեմպերա |
գտնվում է | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
հավաքածու | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
սեփականատեր | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
պատկերված են
| |
կայք |
«Քայլող կինը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1911 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1]: Սարյանը կտավը վրձնել է Մոսկվայում:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քայլող կինը» կտավը Սարյանը վրձնել է Եգիպտոս կատարած այցելության անմիջական տպավորությամբ 1911 թվականին՝ ոգեշնչված արևելյան մշակույթով: Դեղին և կանաչ ֆոնի վրա ամբողջ հասակով պատկերված եգիպտուհին կրում է կապույտ հագուստ, ձեռքին ունի մրգի սկուտեղ: Երկնագույնի հակադրությունը կանաչին և դեղինին ստեղծում է գունային վառ հարաբերակցություն: Կնոջ ձեռքի սկուտեղն ասոցացվում է բուրգի հետ, եգիպտուհու կերպարը՝ Սֆինքսի[Նշում 1]: Ըստ արվեստաբան Ալեքսանդր Կամենսկու՝ «կերպարի արտահայտումն այնքան է ընդհանրացված, որ մարդու հիերոգլիֆ է հիշեցնում»[2]:
Կտավը երկար տարիներ գտնվել է Ա. Հարությունյանի հավաքածուում (Մոսկվա): Թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը (թանգարանը ղեկավարել է 1967-2004 թվականներին) ձեռք է բերել այն և նվիրաբերել թանգարանին:
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բուլաքյան թանգարանից դուրս գալուն պես, հենց այնտեղ՝ փողոցում, կարելի էր տեսնել մարդկանց, որոնք կարծես թե եղել են այն բնորդները, որոնցից կերտվել են թանգարանում ցուցադրված քանդակները... Դա զարմանալի էր և միևնույն ժամանակ մի տեսակ վախեցնող: Կարծես նրանք՝ հնագույն ժողովրդի այս ներկայացուցիչները, եկել են ուղիղ հազարամյակների խորքից՝ մարդկության քաղաքակրթության արշալույսին ստեղծելով հզոր պետություն»։ («Գրառումներ իմ կյանքից», 1985)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ»։ www.sarian.am (en-gb)։ Վերցված է 2017-02-28
- ↑ «Քայլող կինը - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2017-02-28
- ↑ Կոստան Զարյան, Նավատոմար