Փյունիկյան արմավենի։ Եգիպտոս
Փյունիկյան արմավենի։ Եգիպտոս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1911 |
բարձրություն | 106,8 սանտիմետր |
լայնություն | 71 սանտիմետր |
նյութ | ստվարաթուղթ և տեմպերա |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Փյունիկյան արմավենի։ Եգիպտոս», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1911 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիարոս Սարյանը 1911 թվականին էտյուդների և հիշողությունների հիման վրա ստեղծել է եգիպտական նկարաշարը, որի կտավները, այդ թվում նաև «Փյունիկյան արմավենին» 1910-ական թվականներին Մոսկվայում ներկայացվեցին որպես զարմանահրաշ ասք Արևելքի մասին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փյունիկյան արմավենի» կտավն ունի գեղարվեստական հարուստ նկարագիր՝ տարբեր երանգների առատություն, ձևերի անսովոր և անկաշկանդ հարաբերություն, գեղարվեստն իբրև նշանային համակարգ դիտելու օրինակ է։ Կտավը լի է արևելյան շնչով։ «Փյունիկյան արմավենի» կտավը Եգիպտոսի մասին է։
«Փյունիկյան արմավենի» կտավը Եգիպտոսի հավաքական կերպարն է։ |
Սարյանի պատկերած արմավենին նման չէ այն իրական արմավենուն։ Այն երկինքը ծածկող գլխավոր առարկան է և այդ ֆոնի վրա հնչում է մոնումենտալ։ Սարյանը կտավում ամեն ինչ ենթարկել է արմավենու ուրվագծին և կտավի ձգված ուղղանկյանը։ Կտավի աջ անկյունում պատկերված է ուղտի գլուխ, որը լարում է առաջացնում դիտողի տեսադաշտում, սակայն ստեղծագործության հավասարակշռությունը չի խախտում, կտավը լի է ներդաշնակ տաք գույներով, որի կապույտը դիտողի երևակայությունը տանում է դեպի երկնքի գաղափարը, դեպի հին եգիպտոսի առասպելները։
Չափազանց պարզ կառուցվածք ունեցող սարյանական կտավը ժամանակի ու տարածության մեջ շարունակում է մնալ խորհրդավոր ու առեղծվածային[2]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փյունիկյան արմավենի։ Եգիպտոս», 1911, ստվարաթուղթ, տեմպերա, 106,8 x 71 սմ։ Տրետյակովյան պատկերասրահ[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Մ. Միքայելյան, «Գույն, նշան, գիր»