Զանգվի կամուրջը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Զանգվի կամուրջը
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1930
բարձրություն50 սանտիմետր
լայնություն61 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Զանգվի կամուրջը, կտավ, որը Մարտիրոս Սարյանը ստեղծել է 1930 թվականին։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը բնակություն է հաստատել Երևանում 1921 թվականին։ Այդ ժամանակաշրջանից սկսած նրա գործունեությունը սերտորեն կապվում է Հայաստանի, մասնավորապես` Երևանի հետ։ Մայրաքաղաքն իր կառույցներով, գողտրիկ բակերով ու հին թաղամասերով դառնում է նկարչի ստեղծագործության առանցքային թեման։ Նա բազմիցս պատկերել է քաղաքի հուշարձաններն ու կոթողները, ժողովրդի առօրյան ու կենցաղը։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի «Զանգվի կամուրջը» կտավում Սարյանը պատկերել է Հրազդանգետի կիրճում 1679 թվականին կառուցված կամուրջը։ Այն հայտնի է նաև Կարմիր կամուրջ անվանումով (կառուցված էր կարմիր տուֆից)։ Կամրջի երկարությունը 80 մետր էր, բարձրությունը՝ 11: Կամուրջն ունեցել է կամարավոր բացվածքներ, որոնցից երկու կենտրոնականները մեծ էին, իսկ երկուսը` համեմատաբար փոքր։ Այժմ կիսավեր վիճակում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]