Պարսկաստան (կտավ)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1913 |
բարձրություն | 140 սանտիմետր |
լայնություն | 185 սանտիմետր |
նյութ | կտավ և տեմպերա |
գտնվում է | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
հավաքածու | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
սեփականատեր | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
պատկերված են
| |
կայք |
«Պարսկաստան», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1913 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1][2]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1913 թվականին Պարսկաստան կատարած այցից հետո Սարյանը գրել է.
![]() |
Թեհրանում ես չտեսա այն բազմազան ամբոխը, ինչը կար Կոստանդնուպոլսում և Կահիրեում: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ սև հագուստներ էին կրում: Կարծես ողջ քաղաքը սգի մեջ լիներ: Չէի կարողանում բացատրել պարսիկների այդ սերը սև գույնի նկատմամբ: Գույներն ասես դիտմամբ վռնդված էին փողոցներից: Զարմանալի և անհավատալի էր: Իսկ նրանց մանրանկարներն այնքան գունագեղ էին…[3]: | ![]() |
Ի տարբերություն կոստանդնուպոլսյան և եգիպտական շրջանի ստեղծագործությունների՝ Սարյանի պարսկական շրջանի գործերն աչքի չեն ընկնում վառ գույներով: Սարյանը նկատում է, որ Պարսկաստանի քաղաքների ամենահետաքրքիր վայրը խայտաբղետ և մարդաշատ շուկան է, որտեղ կարելի էր տեսնել ծալապատիկ նստած նարգիլե ծխող և նարդի խաղացող պարսիկ վաճառականների: Նկարիչը զարմանում էր նրանց դեմքերի անտարբերությունից: Տղամարդկանց կողքին նստած կանանց դեմքերը սառած դիմակների էին նման: Այս ամենը Սարյանը պատկերել է «Պարսկաստան» կտավում: Հիմնվելով պարսկական մանրանկարչության ավանդույթների վրա՝ Սարյանը կտավը ստեղծել է ազատ գեղանկարչական մեկնաբանությամբ:
![]() |
Չնայած Սարյանը պատկերում է արևելքը, բայց նա օրիենտալիստ չէ: Նա արևելքը դիտում է որդիական զգացումով: Այդ պատճառով նրա արվեստում չկա օրիենտալիստներին հատուկ ճանապարհորդի հետաքրքրասիրություն էկզոտիկ բացառիկությամբ կոլեկցիոների մոտեցում… | ![]() |
Կտավի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պարսկաստան» կտավը դեռևս Սարյանի կենդանության օրոք վնասվել էր ջեռուցման խողովակի վթարից և նկարի զգալի մասը ջրից քայքայվել էր: 2011 թվականին հայ-իտալական «Պիլոտային ծրագրի» շրջանակներում «Պարսկաստան» կտավը վերականգնվել է իտալացի նկարիչ Լուչիանա Բիլիոտիի կողմից[4]:
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պարսկաստան», 1913, կտավ, տեմպերա, 140 х 185 սմ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ»։ www.sarian.am (en-gb)։ Վերցված է 2017-03-25
- ↑ Շահեն Խաչատրյան «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևան:
- ↑ «Գրառումներ իմ կյանքից», 1985
- ↑ Սարյանի «Պարսկաստան» կտավի վերականգնումն ավարտված է