Ինքնադիմանկար (Սարյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնադիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1909
ժանրդիմապատկեր
նյութստվարաթուղթ և տեմպերա
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան և Տրետյակովյան պատկերասրահ
հիմնական թեմաՄարտիրոս Սարյան
Ծանոթագրություններ

«Ինքնադիմանկար», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1909 թվականին ստեղծած ինքնադիմանկարը` բնության ուժն իր մեջ կրող ստեղծագործ անհատի հավաքական, ընդհանրացված կերպարը։ Նկարիչը ստեղծել է այս կտավի երկու տարբերակ։ Կտավներից մեկը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1], մյուսը` Տրետյակովյան պատկերասրահում[2][3]։

«Ինքնադիմանկար», Տրետյակովյան պատկերասրահ

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուք կարծում եք, թե դիմանկարը ստեղծելիս կարևորը նմանությո՞ւնն է։ Դա ամենահեշտն է։ Ամենադժվարը արվեստն է։
- Մարտիրոս Սարյան

Սարյանի 1909 թվականին ստեղծած գործերը վկայում են, որ արվեստագետը ձգտում է ընդհանրացնել տեսածը, ուժեղացնել գույների հնչեղությունը, խորացնել գունային մակերեսների գծապլաստիկան, տալ նրանց ինքնավարություն։ Սարյանական գունային հակադրումներն ուժեղացնում են լույսը, դրանով իսկ մեծացնում կյանքի զգացողությունը[4]։

«Ինքնադիմանկարի» մասին Սարյանն ասել է.

Մարդը քայլում է բնության գրկում, լեռների և հարթավայրերի միջով, արևի տակ, լուսավորված մեծ լուսատուի շողերով։

Կտավի մակերեսը լուծված է կապույտ, դեղին, կարմիր շեշտված գունաբծերով։ Նկարչի դեմքն արտացոլված է արևի ճառագայթներով` ստեղծելով տպավորություն` իբրև ինքն է ճառագում արևային էներգիա։ Սարյանն օգտագործել է արտահայտիչ կոնտրաստային գույներ` ձեռքի լայն, ազատ վրձնահարվածներով[Նշում 1]։

Իմ մասին գրում են, որ ես շատ եմ սիրում արևը, որ ես արևի նկարիչ եմ։ Իհարկե, կարելի չէ արևը չսիրել, բայց արևը նկարել, անհնար է, արևը պետք է զգալ իր մեջ։ Այս դիմանկարում ես փորձ եմ արել ցույց տալ այդ բանը։
- Մարտիրոս Սարյան

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ոչ մի լուսանկար, նույնիսկ վարպետության բարձր մակարդակով կատարված, չի կարող դիտողի վրա այն էմոցիոնալ ազդեցությունն ունենալ, ինչպես նկարչի իսկական ստեղծագործությունը» (Мартирос Сарьан, Искусство и зритель, "Дружба народов", 1956, № 5)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]