Ջրհորի մոտ, շոգ օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ջրհորի մոտ, շոգ օր
By the Well. Hot Day, 1908.jpg
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1908
բարձրություն51,7 սանտիմետր
լայնություն63 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և տեմպերա
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք

Ջրհորի մոտ: Շոգ օր, հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1908 թվականին ստեղծված աշխատանքը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջրհորի մոտ: Շոգ օր» աշխատանքը թանգարանի ֆոնդ է մուտքագրվել 1974 թվականին: Ձեռք է բերվել Սարյանի մինչհեղափոխական շրջանի հարուստ հավաքածու ունեցող Հ. Հարությունյանի ընտանիքից:

Սարյանը նկարել է ծառեր իր ողջ կյանքի ընթացքում: Դրանք, կարծես, դարերի միջով մեզ են հասցնում դրախտի կենտրոնում Մեծ Արարչի ձեռքով տնկած Կենաց ծառի հզոր սոսափյունը: «Ջրհորի մոտ: Շոգ օր» նկարում կոմպոզիցիայի կենտրոնում տեղադրված ծառը մարմնավորում է աշխարհի առանցքի գաղափարը, և բոլոր կենդանի էակները, նրանց թվում նաև մարդը գտնվում են նրա շուրջը: Զգացվում է ծառի բնի ուժն ու հզորությունը: Այն դեպի վեր է տանում սաղարթը սնող երկրի ուժերը: Կիզիչ կեսօրին ծառի տակ տարածվում է կապույտ ստվերը, ստեղծելով հանգստության և թարմության օազիս: Արևի այրող ճառագայթներից ապաստան գտնելու համար այստեղ են շտապում մարդիկ ու կենդանիները: Ծառի տակ կա մի ջրհոր, որի մոտ նստել է կապտավուն ստվերին համարյա ձուլված փերին:

Նկարի ողջ ներկապնակը հագեցած է արևով, գունային լուծումները կառուցված են դեղինի և կապույտի հակադրումներով: Յուրաքանչյուր վրձնախաղը կատարված է եռանդուն, կտրուկ շարժումով, ինչը հաղորդում է աշխատանքին մեծ արտահայտչականություն[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]