Կոստանդնուպոլսի շները (նկար)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1910 |
բարձրություն | 104 սանտիմետր |
լայնություն | 139,2 սանտիմետր |
ժանր | հաստոցային արվեստ և կենցաղային ժանր |
նյութ | կտավ և տեմպերա |
գտնվում է | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
հավաքածու | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
սեփականատեր | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
պատկերված են
| |
կայք |
«Կոստանդնուպոլսի շները», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1910 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1]: Այս կտավը «Շներ» նկարաշարքի չափերով ամենախոշոր (104 х 139,2 սմ) և նշանակալից գործն է[2]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ամեն մի շուն իր նկարագիրն ունի»: Նկարի առաջին պլանում մուգ-կարմրավուն գույնով պատկերված, դունչը դեպի գետնին հառած շունն ունի ինչ-որ բութ, ծույլ ու անտարբեր նկարագրեր: Փողոցի կենտրոնում, երկու գազազած շուն հարձակվել են իրար վրա: Այս երկու նկարագրերը խիստ հակադրվում են միմյանց: Փողոցի մյուս կողմում սևամորթ մի անձ նստած նարգիլե է ծխում: Նա կարծես հետևում է շների կռվին և դերվիշի նման փիլիսոփայում կյանքի մասին: Ավելի հեռու, փողոցն ի վեր, անցուդարձից անտեղյակ քայլում է չադրայով փաթաթված մի կին, նրա դիմացից գնում է բեռնված մի իշուկ:
Կյանքի ու բնության հակադրությունները, անսպասելի անցումները, Արևելքին բնորոշ գույների բազմազանությունն իրենց խտացված արտահայտությունն են գտել գեղանկարչական, հարթ քսված գույների (կարմիր, կապույտ, դեղին), սուր անցումների, պարզ, ընդհանրացված գծանկարի միջոցով:
Գեղանկարչական իր այս կերպավորում ստացած սկզբունքի մասին Սարյանը գրել է.
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կոստանդնուպոլսի շները», 1910, կտավ, տեմպերա, 104 х 139,2 սմ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ»։ www.sarian.am (en-gb)։ Վերցված է 2017-03-11
- ↑ «Կոստանդնուպոլսի շները - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2017-03-11
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շահեն Խաչատրյան, «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևան: