Դեպի աղբյուր (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի աղբյուր
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1926
բարձրություն48 սանտիմետր
լայնություն64 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք
Ծանոթագրություններ

«Դեպի աղբյուր», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1926 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1][2]։ Կտավը Սարյանը վրձնել է Փարիզում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին Վենետիկի բիենալեում հաջողություններ ունենալուց հետո, 1926 թվականին Սարյանը ուղևորվել է դեպի Փարիզ, որտեղ մոտ երկու տարի ապրել և ստեղծագործել է, պատրաստվել իր անհատական ցուցահանդեսին, որը բացվել է 1928 թվականի հունվարին, Փարիզի «Ժերար» պատկերասրահում։

«Դեպի աղբյուր» կտավում Սարյանը պատկերել է կուժն ուսին դեպի աղբյուրը գնացող հայ կնոջ, որը դիտողին հիշեցնում է «Քայլող կինը» նկարի եգիպտուհուն։ Կտավը ստեղծված է լայն վրձնահարվածներով` կապույտ, նարնջագույն, դեղին, կանաչ գույների համադրությամբ։

Փարիզում ստեղծված նկարների մեծ մասը տունդարձի ճանապարհին այրվել են Կոստանդնուպոլսի նավահանգստում «Ֆրիժի» նավի վրա[3]։ Պահպանվել են այն գործերը, որոնք վարպետը իր հետ բերել է գնացքով, նվիրել կամ վաճառել է Փարիզում։ «Դեպի աղբյուր» կտավը 1978 թվականին Մարտիրոս Սարյանի թանգարանին է նվիրաբերել ամերիկահայ հավաքորդ Հ. Հազարյանը։

2012 թվականին «Պլաստովյան աշուն» միջազգային ասամբլեայի շրջանակում «Դեպի աղբյուր» կտավը, Սարյանի մի շարք այլ ստեղծագործությունների հետ, ցուցադրվել է Ուլյանովսկի Պլաստովի անվան ժամանակակից կերպարվեստի թանգարանում[4]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Դեպի աղբյուր - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  3. Շահեն Խաչատրյան «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևա
  4. «Սարյանի կտավները կցուցադրվեն Ուլյանովսկում՝ նկարչի բարեկամ Պլաստովի թանգարանում». www.civilnet.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.