Հեքիաթ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1971
բարձրություն50 սանտիմետր
լայնություն65 սանտիմետր
ստեղծման երկիր Հայաստան
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստան
հավաքածուՍարյան ընտանիքի հավաքածու
կայք
Ծանոթագրություններ

«Հեքիաթ», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի վերջին գեղանկարչական գործն է, որը վարպետը ստեղծել է 1971 թվականին։ Կտավը գտնվում է Սարյան ընտանիքի հավաքածուում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարյանի արվեստանոցը, ձախ կողմի նկարակալի վրա «Հեքիաթ» կտավն է

«Հեքիաթ» կտավը Սարյանի վերջին գեղանկարչական աշխատանքն է։ Այն ցուցադրվում է նկարչի արվեստանոցում, նկարակալի վրա, ինչպես վարպետը թողել է այն։ Կտավը ստորագրված չէ, համարվում է անավարտ[2]։

Ընդհանրացված, վերացական բնապատկերի ձախ անկյունում լուսնի ուրվագիծն է, հակառակ անկյունում` կամ սավառնող հրեշտակ, կամ ոգենման խորհրդավոր պատկեր։ Այս կերպ վարպետը պատկերել է արևը, որը լուսավորում է նրա գրեթե բոլոր նկարները։ «Հեքիաթ» կտավում հանդիպել են երկու լուսատուները` արևը և լուսինը։ Նկարում կարելի է տեսնել պառկած մարդու կիսադեմ, որը վերաճում է հողից, բնությունից, կարծես նրա մասնիկն ու շարունակությունը լինի։ Մարդու կյանքն անցնում է արևի ու լուսնի, գիշերվա ու ցերեկվա, լույսի ու խավարի միջով, որոնք միմյանց փոխարինելով ստեղծում են կյանքի հավերժական պտույտը։ Ոչինչ անհետ չի կորչում. մեկը փոխարինում է մյուսին, գիշերն իր հետ տանում է բացասական ամեն ինչ, ինչը խորհրդանշում է նկարի ձախ կողմի անորոշ կենդանու պատկերը։

Ըստ Սարյանի կյանքը հավերժ շարունակվում է։ «Հեքիաթ» կտավն ներառում է դրական էներգիա, տիեզերական ներդաշնակության փիլիսոփայական իմաստավորում։

Սարյանի «Երկիրը» և «Հեքիաթ» նկարները հաղորդում են աշխարհի անսահմանության գիտակցումը, դրանք նկարչի արձագանքն են դեպի տիեզերք մարդու հոգևոր թռիչքներին[3]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հեքիաթ», 1971, կտավ, յուղաներկ, 50 x 65 սմ։ Սարյան ընտանիքի հավաքածու, Երևան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան - Տեղեկատու էջ թանգարանի մասին». adb.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  3. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.