Արկադի Պլաստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արկադի Պլաստով
Arkady Aleksandrovich Plastov (1).jpg
Ծնվել էհունվարի 19 (31), 1893
ԾննդավայրSimbirsky uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 12, 1972(1972-05-12)[1][2][3] (79 տարեկանում)
Մահվան վայրԿարսունսկի շրջան, Ուլյանովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Arkady Plastov Վիքիպահեստում

Արկադի Ալեքսանդրովիչ Պլաստով (ռուս.՝ Аркадий Александрович Пластов, հունվարի 19 (31), 1893, Simbirsky uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 12, 1972(1972-05-12)[1][2][3], Կարսունսկի շրջան, Ուլյանովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ։

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1962ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի Ստրոգանովյան կենտրոնի գեղարվեստա-արտադրական (1912-1914) ու գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության (1914-1917, քանդակագործության բաժին) ուսումնարաններում։

Ապրել է հայրենի Պրիսլոնիխա գյուղում։ 1920-1930-ական թվականներին ստեղծել է քաղաքական պլակատներ և ոուս գրողների գործերի պատկերազարդումներ, 1935 թվականից՝ հիմնականում ժանրային նկարներ (նաև դիմանկարներ), նվիրված խորհրդային գյուղին և նրա մարդկանց։ Իր արվեստով շարունակել և զարգացրել է 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբի ռուսական պլենէրային-ժանրային գեղանկարչության ավանդույթները։

Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոլտնտեսային նախիրը» («Արոտավայրում», 1938, Սվերդլովսկի պատկերասրահ),
  • «Ֆաշիստը թռավ-անցավ» (1942),
  • «Խոտհունձ» և «Հունձ» (երկուսն էլ՝ 1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, երեքն Էլ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա),
  • «Կոլտնտեսային գյուղի մարդիկ» նկարաշարը (1951-1965, լենինյան մրցանակ, 1966),
  • «խարույկ դաշտում» (1968-1969, Ուլյանովսկի մարզային գեղարվեստական թանգարան)
  • «Անցյալից» (1969, Տրետյակովյան պատկերասրահ, երկուսն էլ՝ Ի․ Ե․ Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ, 1972), Ա․ Պ․ Չեխովի պատմվածքների պատկերազարդումներ (1920-1927, Գրականության թանգարան, Մոսկվա)։

Պլաստովի «Յարցևի դիմանկարը» (1945) և «Աղբյուր» (1952) գործերը գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Пластов Аркадий Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Arkadi Aleksandrovich Plastov
  3. 3,0 3,1 3,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 324 CC-BY-SA-icon-80x15.png