Լեյկո Իկեմուրա
Լեյկո Իկեմուրա ճապ.՝ イケムラレイコ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1951[1] (73 տարեկան) կամ օգոստոսի 21, 1951[2] (73 տարեկան) |
Ծննդավայր | Ցու, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Ճապոնիա |
Կրթություն | Osaka University of Foreign Studies? և European Ceramics Work Center? (հունվարի 12, 1995)[3] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարչուհի, համալսարանի դասախոս, նկարազարդող և խեցեգործ |
Թեմաներ | Կերպարվեստ[4], գեղանկարչություն[4], ջրաներկ[4] և յուղաներկ[4] |
Պարգևներ | |
Կայք | leiko.info(անգլ.) |
Leiko Ikemura Վիքիպահեստում |
Լեյկո Իկեմուրա (イケムラレイコ, Ikemura Reiko, օգոստոսի 22, 1951[1] կամ օգոստոսի 21, 1951[2], Ցու, Ճապոնիա), ճապոնացի-շվեյցարացի նկարչուհի և քանդակագործ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյկո Իկեմուրան 1970-1972 թվականներին սովորել է Օսակայի համալսարանում։ Այնուհետև 1973-1978 թվականներին մեկնել է Իսպանիա՝ Գրանադա և Սևիլյա քաղաքներ՝ ուսանելու Գեղարվեստի ակադեմիայում։ 1979 թվականին Իկեմուրան բնակություն է հաստատում Ցյուրիխում և այնտեղ աշխատում 4 տարի։ Առաջին հասուն կտավները նկարել է 1980 թվականին։ Նկարչի անհատական հանրային ցուցահանդեսը տեղի է ունեցել 1983 թվականին Գերմանիայի Բոն քաղաքում։ Նույն թվականին նկարչական գործունեություն է ծավալել Նյուրնբերգում։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Իկեմուրան ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ այնպիսի պատկերասրահներում և հանրային հաստատություններում, ինչպիսիք են՝ Բազելի ժամանակակից արվեստի թանգարանը (գերմ.՝ Kunstmuseum Basel Gegenwart), Մելբուրնի միջազգային բիեննալեն՝ Ճապոնիայի տաղավարում։ 1985 թվականին տեղափոխվել է Քյոլն։ Քանդակի հետ աշխատելու հետաքրքրությունը սկսել է 1987 թվականին։ 1990-ական թվականներին Լեյկո Իկեմուրան հիմնականում անդրադարձել է կանանց կերպարներին։ 1991 թվականին նա դարձել է Բեռլինի Գեղարվեստի համալսարանի պրոֆեսոր։
Իկեմուրան ապրում և ստեղծագործում է Բեռլինում և Քյոլնում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013: JaDe մրցանակ JaDe հիմնադրամից (ճապոնա-գերմանական հիմնադրամ)
- 2008: Ավգուստ Մակեի մրցանակ, Մեշեդե և Հոհզաուերլանդ քաղաքներում, Գերմանիա
- 2007: Իզերլոն արվեստի մրցանակ, Իզերլոն քաղաքի Խնայողական բանկի քաղաքացիների հիմնադրամի կողմից, Գերմանիա
- 2002: Ժոզեֆ և Աննի Ալբերս հիմադրամ, արվեստագետի նստավայր, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
- 2001: "Deutscher Kritikerpreis" մրցանակ, Գերմանական քննադատների ասոցիացիա, Բեռլին, Գերմանիա
- 1988: Jury մրցանակ, Բնօրինակ գրաֆիկաների միջազգային տրինալե, Գրենհեն, Շվեյցարիա
- 1983 - 84: "Nuremberg Stadtzeichnerin", արվեստի պաշտոնական դրամաշնորհ Ֆաբեր Կաստելի և Նյուրնբերգ քաղաքի կողմից
- 1982: Kaiserswerth արվեստի մրցանակ, Դյուսելդորֆ, Գերմանիա
- 1981: Մրցանակ՝ Շվեյցարիայում գրաֆիկական արվեստի հիմադրամի կողմից, Ցյուրիխ, Շվեյցարիա
- 1981: Ցյուրիխ քաղաքի դրամաշնորհ, Շվեյցարիա
- 1981: Կիֆեր Հաբլիցել հիմնադրամի դրամաշնորհ, Շվեյցարիայի մշակույթի դաշնային բյուրո
Հանրային հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակակից արվեստի պետական թանգարան, Պոմպիդու կենտրոն, Փարիզ, Ֆրանսիա
- Ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Ճապոնիա
- Արվեստի ազգային թանգարան, Օսակա Ճապոնիա,
- Բազելի գեղարվեստի թանգարան, Բազել, Շվեյցարիա
- Բեռնի կերպարվեստի թանգարան, Բեռն, Շվեյցարիա
- Լիխտենշտայնի կինոթատրոն, Լիխտենշտայն
- Նյուրնբերգի կունստհալլե, Նյուրնբերգ, Գերմանիա
- Կոլումբա, Քյոլնի արքեպիսկոպոսության արվեստի թանգարան, Գերմանիա
- Կունստպալաստի թանգարան, Դյուսերլդորֆ, Գերմանիա
- Լինց արվեստի թանգարան, Լենտոս, Լինց ժամանակակից արվեստի թանգարան, Ավստրիա
- Տոչիգի գեղարվեստի թանգարան, Ճապոնիա
- Տոյոտա քաղաքային արվեստի թանգարան, Տոյոտա, Ճապոնիա
- Հարա ժամանակակից արվեստի թանգարան, Տոկիո, Ճապոնիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 SIKART — 2006.
- ↑ https://ekwc.nl/?p=3539
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Leiko Ikemura im Dialog mit Donata & Wim Wenders, hrsg. von Stiftung Brandenburger Tor/ Max Liebermann Haus, Verlag der Buchhandlung Walther König, Köln 2018, ISBN 978-3-96098-363-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website of Leiko Ikemura
- Leiko Ikemura in the "open library"
- kunstaspekte
- Kolumba Museum, Cologne, Germany
- Leiko Ikemuras Biography on artnet
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյկո Իկեմուրա» հոդվածին։ |
|