Լենտոս (ժամանակակից արվեստի թանգարան)
Լենտոս | |
|---|---|
| Տեսակ | պատկերասրահ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Լինց[1] |
| Վայր | Building of Lentos Kunstmuseum? |
| Հասցե | Ernst-Koref-Promenade 1, 4020 Linz[2] |
| Հիմնադրվել է | 1946[3] |
| Տնօրեն | Hemma Schmutz? |
| 48°18′31.0″N 14°17′21.8″E / 48.308611°N 14.289389°E | |
| Կայք | lentos.at(գերմ.) |
![]() | |
![]() | |
Լենտոս, ժամանակակից արվեստի թանգարան, գտնվում է քաղաք Լինցում (Ավստրիա)[4]։ Թանգարանի շենքը կառուցվել է «Weber & Hofer» ընկերության կողմից, ունի 130 մետր երկարություն և գտնվում է Դանուբ գետի մոտակայքում։ Նախագծի յուրահատկության շնորհիվ` այն համարվում է Լինց քաղաքի գլխավոր ճարտարապետական տեսարժան վայրը։ Շենքի ճակատը ներկայացնում է ապակե վահանակների մի բարդ համակարգ` ստեղծելով թեթևության և թափանցիկության ազդեցություն։ Գիշերային ժամերին թանգարանի պատերին վառվում են իրենց գույները փոխող նեոնային լույսեր, որոնք տպավորիչ ֆոն են տալիս գիշերային քաղաքին։ Թանգարանի հավաքածուն ունի մեծ արժեք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենտոսի թանգարանը համարվում է Լինց քաղաքի Նոր պատկերասրահի իրավահաջորդը, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վոլյֆհանգ Հուռլիտի հավաքածուի հիման վրա[5]։ Թանգարանը ներառում է Էգոն Շիլլեի, Օսկար Կոկոշկիի և Էմիլյա Նոլդեի ստեղծագործությունները։ 2003 թվականին «Weber & Hofer» ընկերությունը կառուցել է այդ նոր թանգարանը և տվել է նոր անուն։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանային հավաքածուն ներառում է 10000 նկար, 850 ֆոտոնկար, 1500 քանդակ և այլ օբյեկտներ։ Թանգարանում գտնվող օբյեկտները պատկանում են 19-րդ դարի առաջին կեսին։ Ավելի ուշ նաև ներառվել են Կառել Ապել, Էնդի Ուորխել, Հոտֆրիդ Խալնվայն նկարիչների աշխատանքները։ Թանգարանի հավաքածուն անընդհատ համալրվում է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում կա նաև գրադարան, ռեստորան, կրթական կենտրոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://mgs.webdesignwien.co.at/museen/oberoesterreich/lentos-kunstmuseum-linz/
- ↑ Hickley C. Austrian exhibition to reveal story of Wolfgang Gurlitt, art dealer for the Nazis turned museum director // The Art Newspaper — 2019. — ISSN 0960-6556
- ↑ «Թանգարանի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Ավստրիայի տեսարժան վայրեր, Լենտոսի ժամանակակից թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենտոս (ժամանակակից արվեստի թանգարան)» հոդվածին։ |
| ||||||||||||||||

