Ցու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1889 թ. | ||||
Մակերես | 711,19 կմ² | ||||
Բնակչություն | ▼273 267 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 59 | ||||
Փոստային ինդեքսներ | 514-8611 | ||||
Պաշտոնական կայք | info.city.tsu.mie.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Ցու (ճապ.՝ 津市), քաղաք Ճապոնիայում, Միե պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Գտնվում է Իսե ծոցի ափին։ Քաղաքը զբաղեցնում է 710,81 կմ2 տարածք[2], բնակչությունը կազմում է 280 737 մարդ (2014թ․ հունիսի 1), բնակչության խտությունը՝ 394,95 մարդ/կմ2։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա՝ տաք ամառներով և զով ձմեռներով։ Տեղումները զգալի են ամբողջ տարվա ընթացքում, բայց ամենաշատը լինում են մայիսից սեպտեմբեր ամիսներին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնապես քաղաքի տեղում ամրոց էր հիմնված։ Էդո ժամանակաշրջանում Ցուն դարձավ Իսե քաղաք գնացող ուխտագնացների կանգառը, որը գտնվում է 40 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք։ Ժամանակակից քաղաքը հիմնվել է 1889 թվականին։ 1945 թվականի ամերիկյան ռմբակոծությունների ժամանակ Ցուն զգալի վնասներ է կրել, բայց պատերազմից հետո այն վերակառուցվել է և պահպանել իր նշանակությունը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչությունը՝ 280 737 մարդ է (2014թ․ հունիսի 1), իսկ խտությունը՝ 206,13 մարդ/կմ2։ Բնակչության թվակաքանակի փոփոխությունը 1980-2005 թվականներին[3]։
Տարեթիվ | Մարդ |
---|---|
1980 | 265 443 |
1985 | 273 817 |
1990 | 280 384 |
1995 | 286 519 |
2000 | 286 521 |
2005 | 288 538 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում են հետևյալ ընկերությունները․
- Imuraya Confectionery (արտադրում է քացրավենիքներ աձուկիի հիմքով)[4]
- SEI Corporation (արտադրում է ակումուլյատորներ)[5]
- Cabot Microelectronics գործարան ու գիտահետազոտական կենտրոն (արտադրում է էլեկտրոնային կոմպոնենտներ)[6]
- Aichi Machine Industry[7]
- Yutaka Giken ավտոպահեստամասերի գործարան [8]
- Kuramoto[9]
- Panasonic էլեկտրոնիկայի և բաղադրիչների գործարաններ
- Nabtesco Corporation արդյունաբերական սարքավորումների և բաղադրիչների գործարան[10]
- Nakagawa Mfg արդյունաբերական սարքավորումների և բաղադրիչների գործարան[11]
- Kureha Elastomer[12] քիմիական գործարան,
- ZTV[13] կաբելային հեռուստատեսության օպերատոր
- Tsu Shinkin տեղական բանկ
- Tsu Shipyard նավաշինական ընկերություն
- Japan Marine United
- JFE Holdings[14]
- Մի քանի ձկնորսական նավահանգիստներ։
Կարևոր դեր է խաղում տրանսպորտը (ծովային նավահանգիստ), առևտրական ձեռնարկությունները (AEON Tsu և AEON TOWN Tsu Shiroyama առևտրի կենտրոնները), տուրիզմը (Ցու ամրոցը գլխավոր տեսարժան վայրերի ցանկում)[15]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում են հետևյալ միջին և բարձրագույն կրթական հաստատությունները․
- Ցու քաղաքում է գտնվում Միեի համալսարանը, որը միակն է ամբողջ պրեֆեկտուրայում
- Ցուի քոլեջ
- «Mie Prefectural» բուժքույրական քոլեջ
- «Takada» նախնական կրթական հաստատություն
Տարրական և միջնակարգ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուն ունի 56 պետական տարրական դպրոց, 21 պետական և 2 մասնավոր միջին դպրոց, 9 պետական և 3 մասնավոր ավագ դպրոց
- Քաղաքն ունի նաև 6 հատուկ կրթության դպրոց։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օզասկու, Բրազիլիա (1976)
- Չժենզյան, Չինաստան (1984)
- Հիգասիսիրակավա, Ճապոնիա (1989)
- Սյունան, Ճապոնիա (1990)
- Կամիրֆուրանո, Ճապոնիա (1997)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
- ↑ «全国都道府県市区町村別面積調»։ www.gsi.go.jp։ Վերցված է 2020-10-27
- ↑ «国勢調査»։ 政府統計の総合窓口 (ճապոներեն)։ Վերցված է 2020-10-30
- ↑ «Imuraya Confectionery»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-30-ին։ Վերցված է 2014-04-28
- ↑ «Company Profile» (անգլերեն)։ SEI Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-25-ին։ Վերցված է 2014-04-30
- ↑ «Cabot Microelectronics Global Locations» (անգլերեն)։ Cabot Microelectronics։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-29-ին։ Վերցված է 2014-04-29
- ↑ «Offices & Plants» (անգլերեն)։ Aichi Machine Industry Co., Ltd.։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին։ Վերցված է 2014-04-29
- ↑ «Mie Plant» (անգլերեն)։ Yutaka Giken Company Limited։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է 2014-04-30
- ↑ «Mie Factory» (անգլերեն)։ Kuramoto Co., Ltd.։ Վերցված է 2014-04-30
- ↑ «Group Network : Domestic Bases» (անգլերեն)։ Nabtesco Corporation։ Վերցված է 2014-04-30
- ↑ «Nakagawa Mfg.» (անգլերեն)։ Nakagawa Mfg.։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-08-ին։ Վերցված է 2014-04-30
- ↑ «History» (անգլերեն)։ Kureha Elastomer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2014-04-30
- ↑ «ZTV Co., Ltd»։ Վերցված է 2014-04-28
- ↑ «Corporate History» (անգլերեն)։ JFE ENGINEERING Corporation։ Վերցված է 2014-04-30
- ↑ «Investing in Mie» (անգլերեն)։ Mie Prefectural Government։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-29-ին։ Վերցված է 2014-04-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт(ճապոներեն)