Իսահակ Շտեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իսահակ Շտերնից)
Իսահակ Շտեռն
Isaac Stern - 1980.JPG
Շտեռնը իր 60-րդ տարելիցին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Isaac Stern
Ծնվել է հուլիսի 21, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2]
Ուկրաինա
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել է սեպտեմբերի 22, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2] (81 տարեկանում)
Նյու Յորք[3]
Մասնագիտություն ջութակահար
Գործիքներ ջութակ

Իսահակ Ստեռն (անգլ.՝ Stern) (հուլիսի 21, 1920[1][2] , Կրեմենեց - սեպտեմբերի 22, 2001[1][2] , Նյու Յորք[3]), ամերիկացի ջութակահար: 1921 թվականից ապրում է ԱՄՆ-ում: 1930-1937 թվականներին սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում Ն․ Բլինդերի, 1937 թվականին՝ Նյու Յորքում Լ․ Փերսինգերի մոտ: 1937 թվականին ելույթ է ունեցել Նյու Յորքում, այնուհետև հյուրախաղերով հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում (ԽՍՀՍ-ում առաջին անգամ՝ 1956 թվականին):

Մասնակցում է եվրոպայի և ամերիկայի երաժշտների փառատոներին: 1950-ական թվականներից նվաճել է աշխարհի խոշորագույն ջութակահարներից մեկի համբավ: Նրան բնորոշ են գեղարվեստական մեծ ընդհանրացումներ, մեկնաբանման պարզություն, երգեցիկ տոնի գեղեցկություն, անթերի վիրտուոզ վարպետություն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Շտերնը ծնվել է Ուկրաինաում, բայց նա մի քանի ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո: Նրա երաժշտական տաղանդը շուտ աչքի է ընկնում: Իր առաջին դասերը առնում է մորից: Այնուհետև սովորում է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում՝ Լուի Փերսինգերի դասարանում: Իր առաջին մենահամերգը նվագում է 16 տարեկան հասակում:

Իր ամբողջ կյանքի ընթացքում նա եղել է կամերային երաժշտության կատարող և հանդես է եկել տարբեր կատարողների հետ: 1960-ական թվականներին Շտերնի ուժերով Նյու Յորքյան Քարնեջի Հոլը շարունակում է իր գործունեությունը և չի քանդվում, ինչպես այն նախաձեռնվել էր: Այս առիթով էլ այս համերգասրահի ամենամեծ դահլիճը անվանվել է Իսահակ Շտերն:

Շտերնի շնորհիվ բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ կարողացել են ասպարեզ դուրս գալ և սեփական կարիերա ունենալ: Այդ երաժիշտներից են ջութակահարներ Իթցակ Պերլմանը, Պինկաս Ցուկերմանը, Շլոմո Մինցը, թավջութակահար Յո-Յո Ման և այլք:

Նա նաև ակտիվ երաժշտական գործունեություն է վարել իր հայրենիք Իսրայելում և բազմաթիվ բարեգործական ակցիաներ է կազմակերպել:

Բացի ջութակահար լինելուց Շտերնը զբաղվել է նաև դիրիժորությամբ:

Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտերնը իր կյանքի ընթացքում նվագել է տարբեր գործիքներ: Դրանք հիմնականում պատկանում են իտալական վարպետների ձեռքի աշխատանքին: Նա նվագել է Գվարների ընտանիքի տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ գործիքներ: Ունեցել է նաև Ստրադիվարիուսի ջութակներ: Բայց իր ամենանախընտրելի գործիքը եղել է Գվարներիուս դել Ջեզուի "Իսայի Գվարներիուս" գործիքը, որը ժամանակին պատկանել է մեկ այլ փայլուն ջութակահարի՝ Օժեն Իսայիին:

Այսօր Շտերնի նվագած Գվարնաերիուսներից մեկը պատկանում է ֆրանսիացի ջութակահար Ռենո Կապյուսոնին:

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Շտերնը իր համերգային կատարումներից բացի թողել է նաև մի շարք ձայնագրություններ, այդ թվում` Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆելիքս Մենդելսոնի, Յոհաննես Բրամսի բոլոր կոնցերտները: Նա կատարում էր նաև մոդերն երաժշտություն և իր նվագացանկի մեջ է նաև ներառել Բելա Բարտոկի, Իգոր Ստրավինսկու, Սամուել Բարբերի, Լեոնարդ Բերնշթայնի կոնցերտները:

Շտերնը վեց անգամ արժանացել է ամերիկյան Գրեմմի մրցանակին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #121850129 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #121850129 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png