Jump to content

Իլովկա (գյուղ, Սմոլենսկի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլովկա (այլ կիրառումներ)
Գյուղ
Իլովկա
ռուս.՝ Иловка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՍմոլենսկի մարզ
ՇրջանՍմոլենսկի շրջան
ՀամայնքQ4438891?
Այլ անվանումներՎլադիմիրսկոե
Մակերես0,8 կմ²
ԲԾՄ226 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն62 մարդ (2007)
Խտություն77,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ481
Փոստային դասիչ214550
ՍՎՏԲՀԴ662448863
Իլովկա (գյուղ, Սմոլենսկի շրջան) (Ռուսաստան)##
Իլովկա (գյուղ, Սմոլենսկի շրջան) (Ռուսաստան)
Իլովկա (գյուղ, Սմոլենսկի շրջան) (Սմոլենսկի մարզ)##
Իլովկա (գյուղ, Սմոլենսկի շրջան) (Սմոլենսկի մարզ)

Իլովկա (ռուս.՝ Иловка), գյուղ Ռուսաստանի, Սմոլենսկի մարզի Սմոլենսկի շրջանի կազմում։

Գտնվում է շրջանի արևմտյան մասում՝ Սմոլենսկ քաղաքից 15 կմ հյուսիս, Սմոլենսկ-Խոլմ-Դեմիդով մայրուղուց 3 կմ արևմուտք։ Մտնում է Ստաբենսկի գյուղական բնակավայրի կազմի մեջ։

Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմել է 62 մարդ։

Մինչև 1918 թվականը գյուղը եղել է սեփականատիրական և ունեցել է երկու անուն՝ Իլովկա և Վլադիմիրսկոե։ Պատկանել է ազնվական Օլենիններին։ 1760-ական թվականներին Իվան Միխայլովիչ Օլենինը կալվածք է կառուցել։ Ամուսնացած է եղել Անաստասիա Իվանովնա Պովալո-Շվեյկովսկու (դեկաբրիստ Իվան Պովալո-Շվեյկովսկու մորաքույրը) հետ։ Իվան Միխայլովիչի քույրը՝ Անաստասիա Իվանովնա Կախովսկայան, մեկ այլ դեկաբրիստի՝ Պյոտր Կախովսկու մայրն է եղել։

1780 թվականին գյուղում կառուցվել է Սուրվ Աստվածամոր քարե եկեղեցին։ Իվան Միխայլովիչի մահից հետո կալվածքն անցել է նրա որդիներին՝ Եվգենիի և Վլադիմիրի տնօրինությանը։ Եվգենի Իվանովիչը եղել է գեներալ-մայոր, մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին։ Նրա դիմանկարը տեղադրված է Էրմիտաժի 1812 թվականի ռազմական պատկերասրահում։ Եվգենի Իվանովիչը մահացել է 1827 թվականին, և կալվածքն անցել է եղբորը՝ Վլադիմիրին, նույնպես հայտնի գեներալ, ով երեխա չի ունեցել։ 1833 թվականին կալվածքն անցել է պահակախմբի կապիտան Մ. Ե. Կրիշտոֆովիչի տնօրինությանը։

Գյուղում թաղված է Նապոլեոնյան պատերազմների դարաշրջանի հրամանատար Եվգենի Օլենինը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]