Խոլմ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Առաջին հիշատակում1144
Մակերես9 կմ²
ԲԾՄ65 մետր
Բնակչություն3359 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ81654
Փոստային դասիչ175270 և 175271
Պաշտոնական կայքholmadmin.net/holm.html
Խոլմ (քաղաք) (Ռուսաստան)##
Խոլմ (քաղաք) (Ռուսաստան)

Խոլմ, քաղաք (1777 թվականից[2]) Ռուսաստանում, Նովգորոդի մարզի Խոլմսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնն է։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է շրջանի հարավային մասում՝ Կունյա գետի` Լովատ թափվելու տարածքում, Մեծ Նովգորոդից 201 կմ հարավ։

Քաղաքից դուրս են գալիս չորս ավտոճանապարհներ. մեկը (P51) Պոդորեի միջով Խոլմը կապում է գտնվող Հին Ռուսսայի հետ, մյուսը (P51) այն կապում է Պսկովի մարզի Լոկնյա քաղաքատիպ ավանի միջոցով քաղաքը կապում է Վելիկիե Լուկիի հետ, երրորդը տանում է դեպի Մարյովո և Դեմյանսկ, իսկ չորրորդը` Տորոպեց։

Քաղաքի բնակչությունը 3829 բնակիչ է (2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ)։ Անվան ստուգաբանությունը ռուսերեն է, գալիս է Լովատիի աջ ափին գտնվող բլուրից (ռուս.՝ холм), որի վրա հիմնվել է քաղաքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Լովատ գետի մոտով, ժամանակակից քաղաքի տարածքով՝ ջրային առևտրի ճանապարհով «Վարյագներից հույներ առևտրային ջրային ճանապարհը»։ Այդ օրերին այս վայրում փոքր նավեր էին կառուցվում, վաճառում էին կտավատ, սայլեր, պտտվող անիվներ և սպասք (փայտե և կավե)։

16-17-րդ դարերում բազմիցս ենթարկվել է լիտվացիների, լեհերի, շվեդների հարձակումներին։ 1777 թվականի օգոստոսի 3-ին Նովգորոդի նահանգի վարչատարածքային վերակառուցման ժամանակ որոշում է ընդունվել Խոլմսկի քաղաքավանը վերանվանել Խոլմ քաղաքի և այն միացնել Պսկովի նահանգին։ Այդպես Խոլմը դարձել է Խոլմսկի շրջանի կենտրոնը։

19-րդ դարի վերջին Խոլմը հայտնի էր արհեստագործությամբ, այդ թվում՝ գետային բարկաների և այլ նավակների արտադրությամբ։

Խոլմը, 21 մարտի, 1942

Քաղաքը շատ է տուժել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ. 1942 թվականին այն Տորոպեցկո-Խոլմյան գործողության անցակցման վայրն էր, և քաղաքի պատմական շենքերի մեծ մասը ամբողջությամբ ավերվել էր։

Պատմական քաղաքը բաղկացած է չորս շրջաններից` Իլինսկի, Նիկոլսկի, Տատիլովսկի, Կլինկսկի։ Պատերազմից հետո քաղաքի կլինյան մասի վերականգնումը աննպատակահարմար է համարվել։

Խոլմ քաղաքի պատմության հետ կապված սխալ կա։ Մի շարք գրքերում և հոդվածներում քաղաքի առաջին հիշատակումն աղբյուրներում նշվել է 1144 թվականը[2]։ Միևնույն ժամանակ, այդ աղբյուրը ենթադրաբար եղել է Նովգորոդի առաջին տարեգրությունը, այնտեղ, սակայն այդ թվականին նշված է Նովգորոդի հրդեհի մասին, որի արդյունքում այրվել են Խոլմը (քաղաքի մի մասը) և Իլյա մարգարեի եկեղեցին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան անտառային արդյունաբերության ձեռնարկություններ։ Հատուկ արժեք են ներկայացնում տորֆի պաշարները։ Քաղաքի շրջակայքում կան ընդարձակ ճահիճներ՝ տորֆի բավականին խորը շերտերով։ Տորֆի հանքի մշակումը մինչ օրս մնում է շրջանի և քաղաքի տնտեսության առաջնահերթություններից մեկը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի 30 կմ հեռավորության վրա, Ռդեյ լճի մոտ են գտնվում Ռդեյի վանքի մնացորդները (18-րդ դար), շրջանում են Բոբրովներ (19-րդ դար) և Շախովներ (18-րդ դար) իշխանների նախկին կալվածքները։

Խոլմեցիների հանգստի վայրերից մեկը «Կապույտ ծովածոցն» է։

Խոլմում է գտնվում Տիխվինյան Մայր Աստծվամր գործող տաճարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Котов В. В. Сколько лет Холму на Ловати? // Псков. Научно-практический, историко-краеведческий журнал. — 2008. — № 28. — С. 3—7.
  • Котов В. В. Холмскàя крепость XVI века // Псков. Научно-практический, историко-краеведческий журнал. — 2008. — № 29. — С. 3—15.
  • Котов В. В. Экскурсия в город Холм XVI века // Псков. Научно-практический, историко-краеведческий журнал. — 2013. — № 38. — С. 43—51.
  • Антонов В. А. Холм. Серия «Города Новгородской области» −1984

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]