Պյոտր Կախովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Կախովսկի
Kakhovsky.jpg
Ծնվել է1799
ԾննդավայրՍմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 25 (օգոստոսի 6), 1826
Մահվան վայրՊետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն
Մասնագիտությունզինծառայող

Պյոտր Գրիգորի Կախովսկի (1799, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25 (օգոստոսի 6), 1826, Պետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս հեղափոխական դեկաբրիստ։ Ծնվել է 1797 թ. Պրիոբրաժենսկ գյուղում, սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիշերօթիկ դպրոցում։ Սովորում էր ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն և մաթեմատիկա։

Զինվորական ծառայության անցել է 1816 թ-ի մարտին։ Վատ "պահվածքի" համար 1816 թ-ի դեկտեմբերին կորցնում է կոչումը, ստանում է շարքային զինվորականի կոչում։ Դեկաբրիստների Հյուսիսային ընկերության անդամ։ Կողմնակից էր Ռուսաստանում հանրապետական կարգին։ Մասնակցել է 1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբությանը, պահանջել վճռական գործողություններ։ Ապստամբության ժամանակ մահացու վերք է հասցրել Պետերբուրգի գեներալ-նահանգապետ Միլորադովիչին։

Մահապատժի է ենթարկվել Պետրոպավլովյան ամրոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 188 CC-BY-SA-icon-80x15.png