Իզմիրի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իզմիրի նահանգից)
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Իզմիրի մարզ
թուրք.՝ İzmir ili
Sığacık Bay 01.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էԻզմիրի ենթաշրջան և Եգեյան տարածաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էԵգեյան տարածաշրջան
Ներառում է31 շրջան
ՎարչկենտրոնԻզմիր
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)4,320,519
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք11,973
Izmir in Turkey.svg
İzmir location districts.svg
Սահմանակցում էԱյդընի մարզ, Բալըքեսիրի մարզ և Մանիսայի մարզ
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-35
Հեռախոսային կոդ+90 232
Փոստային ինդեքսներ35000–35999
Ավտոմոբիլային կոդ35
izmir.gov.tr

Իզմիրի մարզ (թուրք.՝ İzmir ili, վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզմիրի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Բալըքեսիր (հյուսիս), Մանիսա (արևելք), Այդըն (հարավ)։ Արևմուտքում Եգեյան ծովն է։ Տարածքում են Փոքր Մենդերես, Քոջաչայ, Բաքըրչայ գետերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզմիրի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակի ընթացքում՝ լիդիացիների կողմից։ Մինչ այդ այստեղ բնակություն են հաստատել հին հույները, հիմնել Հոնիա քաղաք-պետությունը, Եփեսոսը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ շարունակվել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը՝ ընդհուպ մինչև 14-րդ դար։ Հելլենիզմի շրջանում հիմնվել են Զմյուռնիա (Իզմիր), Պերգամոն (Բերգամա) և այլ քաղաքները։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը երբեմն ենթարկվել է Այդընիների թյուրքական (1300-1425) իշխանությանը։ Այնուհետև այստեղ հաստատվել է Օսմանյան պետության գերիշխանությունը. տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում մտնում է Այդընի վիլայեթի կազմ։

Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Իզմիրում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Իզմիրը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքը 11,973 կմ² է, բաժանվում է 31 շրջանների։ Դրանք են՝

Բնակչությունը հասել է 4,320,519 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Իզմիր քաղաքն է։ Այստեղ գործում են մի քանի համալսարաններ՝ Էգե (1955), Դոքուզ Էյլուլ (1982), Տեխնոլոգիական (1992), Տնտեսագիտության (2001), Յաշար (2001), Քաթիփ Չելեբի (2010), Բաքըրչայ (2016), Դեմոկրատական (2016)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն են զբոսաշրջությունը, կապի ու տրանսպորտի վրա հիմնված առևտուրը։ Որոշակի տոկոս է ապահովում նաև մեքենաշինությունը. Իզմիր քաղաքում գտնվում է BMC Sanayi ve Ticaret A.Ş. ընկերությունը, որն արտադրում է ավտոբուսներ և բեռնատար մեքենաներ։ Օդային դարպասը Իզմիրի օդանավակայանն է. 2018 թվականին այն սպասարկել է մոտ 13 միլիոն ուղևոր։ Երկաթուղով և ավտոխճուղով կապված է հարևան և հեռավոր մարզերի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]