Ժան Կլոդ Յունկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Կլոդ Յունկեր
լյուքս.՝ Jean-Claude Juncker
Ioannes Claudius Juncker die 7 Martis 2014.jpg
Ծնվել է դեկտեմբերի 9, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:9|2|0}}) (62 տարեկան)
Ծննդավայր Redange, Դիկիրխ, Լյուքսեմբուրգ
Քաղաքացիություն Flag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ
Կրոն Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կրթություն Lycée Michel-Rodange և Ստրասբուրգի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ և փաստաբան
Ամուսին Christiane Frising
Զբաղեցրած պաշտոններ President of the Eurogroup, President of the European Commission, Prime Minister of Luxembourg և Member of the Chamber of Deputies of Luxembourg
Քաղաքական կուսակցություն Christian Social People's Party
Պարգևներ և
մրցանակներ

Կարլ Մեծի միջազգային շքանշան

[1] Արքայազն Հենրիի շքանշան

Cicero-Rednerpreis

Ռումինիայի Աստշի շքանշան

Heinrich Brauns Award

Golden Schlitzohr

Walter Hallstein Prize

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ

Coudenhove-Kalergi Plaque

Franz Josef Strauss Award

German citizenship price

Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրի պետական պարգև

Winfried Award

Decoration of Honour for Services to the Republic of Austria

Saarland Order of Merit

«Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին մատուցած ծառայությունների համար» շքանշան

Հանս Մարտին Շլեյերի մրցանակ

Order of Merit of Rhineland-Palatinate

European Culture Prize

Medal for outstanding service to Bavaria in a united Europe

Leopold Kunschak Prize

Badge of Honour for services to the Province of Lower Austria

Պատվո շքանշան

Քրիստոսի շքանշան

Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» Grand Cross of the Order of the Oak Crown

European handicraft prize

[2]

Ռոբերտ Շումանի մրցանակ

Շտայգերի մրցանակ

Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ և Արվեստի և գրականության շքանշան
Անդամություն Eurogroup, Troika և Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Jean-Claude Juncker signature.svg
Jean-Claude Juncker Վիքիպահեստում

Ժան Կլոդ Յունկեր (լյուքս.՝ Jean-Claude Juncker [ʒ̊ɑːŋ kloːd ˈjʊŋkɐ], դեկտեմբերի 9, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:9|2|0}}), Redange, Դիկիրխ, Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգյան և համաեվրոպական պետական և քաղաքական գործիչ, 2014 թվականի նոյեմբերի 1-ից սկսած՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ[3], Լյուքսեմբուրգի վարչապետ (1995 թվականի հունվարի 20-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 4-ը), Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար (1989—2009), եվրախմբի ղեկավար (անգլ. Euro Group, եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների ակումբ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Կլոդ Յունկերը Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության առաջատարն է։ Մաաստրիխտի պայմանագրի հիմնադիրներից մեկը։ 2004 թվականին դիտարկվում էր որպես Եվրամիության հանձնաժողովի նախագահի հավանական թեկնածու։

Aquote1.png

Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիխ Վիլհելմ (գերմ.՝ Ulrich Wilhelm): [4]

«… եվրախմբի „նորմալ նախագահ“, որը միավորում է երկրները, որ մտնում են եվրագոտու կազմի մեջ, Լյուքսեմբուրգի վարչապետ և ֆինանսների նախարար Ժան Կլոդ Յունկերն է»։

Aquote2.png


2009 թվականի մարտի կեսերին իր հարցազրույցներից մեկում Յունկերը կանխագուշակել է, որ Արևմտյան Եվրոպայում տնտեսական անկումը կխորանան մոտակա ամիսներին, ինչը, իր հերթին, կարող է բերել լուրջ սոցիալական ճգնաժամի, ինչը կարտահայտվի զանգածային գործազրկության և բնակչության՝ քաղաքական համակարգի նկատմամբ վստահության կորստյան տեսքով[5]։

Եվրոպական խորհուրդը պաշտոնապես Յունկերին նշանակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ 2014 թվականի հունիսի 27-ին այն բանից հետո, ինչ այդ պաշտոնի համար նրանց առաջադրած «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» հաղթեց Եվրոպական խորհրդի ընտրություններում[6]։

Եվրախորհուրդը գաղտնի քվեարկության 2017 թվականի հուլիսի 15-ին Յունկերին նշանակեց Եվրահանձնաժողովի ղեկավար[7]։ Սկսել է պաշտոնավարել 2014 թվականի նոյեմբերին[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին նշանակվել է Լյուքսեմբուրգի վարչապետ։ Կառավարության ղեկավարի պաշտոնում ողջ Եվրոպայում պաշտոնավարել է առավելագույն ժամկետով:

Յունկերը համարվում է միասնական եվրաբաժնետոմսերի (անգլ.՝ eurobond) ստեղծման կողմնակից, այդ հարցում նրան ընդդիմանում է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն[8]։

Centre international de formation européenne (CIFE)-ի նախագահն է։

2013 թվականի հուլիսի 11-ին հրաժարական տվեց լյուքսեմբուրգյան հետախուզական ծառայությունների հետ կապված սկանդալի պատճառով[9]։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում էր հասնել այն բանին, որ Ժան Կլոդ Յունկերը դառնար Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի լիազորությունների ժամկետի ավարտից հետո[10]։ Նրա թեկնածության առաջադրման հակառակորդը Մեծ Բրիտանիան էր` վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ միասին․ Լոնդոնում Յունկերին համարում են Բրյուսելում Եվրամիության իշխանության կենտրոնացման կողմնակիցе[11]։

Եվրախորհրդի անդամների հետո հանդիպումներից մեկի ժամանակ Ժան Կլոդ Յունկերը նշել է, որ չի ցանկանում, որ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, ինչի հետ կապված հայտարարել է, որ «երբեք դեմ չի եղել ազգային խորհրդարաններին Բրյուսելի կողմից կազմակերպված և հիմնավոր կերպով լիազորությունների վերադարձին»[11]։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաստակավոր ծառայության շքանշանի մեծ խաչ (Նորվեգիա, 1996)
  • Էդմոնդ հիմնադրամի «Եվրոպայի տեսլական» մրցանակ (Իսրայել, 1998)
  • Վիլհելմի անվան Վեստֆալյան համալսարանի պատվավոր դոկտոր (2001)
  • CICERO մրցանակ հռետորական արվեստի համար (2002)
  • Ռումինիայի աստղի շքանշանի մեծ խաչ (2003)
  • Տրիրի պատվավոր քաղաքացի (2003)
  • «Իտալական Հանրապետության նկատմամբ վաստակի» շքանշանի մեծ խաչ (2007)
  • 1-ին աստիճանի Ընկերության շքանշան (Ղազախստան, 2008)
  • Կաբո Վերդեր հանրապետության առաջին դասի Amilcar Cabral մեդալ (2008)
  • ԵՄ մեդալ ոսկով և աստղով (2009)
  • «Սոցիալական շուկայական տնտեսություն» մրցանակ (Դույսբուրգ, 2009)
  • Պատվավոր լեգեոնի շքանշանի գրանդ-սպա (Ֆրանսիա)
  • Մեծ ոսկե աստղ ժապավենի վրա՝ Ավստրիական Հանրապետության նկատմամբ վաստակավոր ծառայության համար» պատվավոր նշան (2010)
  • «Վաստակավոր ծառայության» շքանշան (Սաար, 2010)
  • «Վաստակավոր ծառայության» շքանշան (Բադեն Վյուրտեմբերգ, 2011)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Der Karlspreisträger 2006 Jean-Claude Juncker
  2. http://www.nrwhandwerkstag.de/artikel/europaeischer-handwerkspreis-31,0,1349.html
  3. 3,0 3,1 «MEPs elect Jean-Claude Juncker to head EU Commission»։ BBC News (անգլերեն) (BBC)։ 2014-07-15։ Վերցված է 2014-07-17։ «A firm believer in EU integration, he will succeed incumbent Jose Manuel Barroso of Portugal in November.» 
  4. Նիկոլա Սարկոզին կարծում է, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում եվրագոտու երկրները պետք է ձևավորեն «տնտեսական կառավարություն» իր գլխավորությամբ։
  5. Juncker warnt vor sozialer Katastrophe(գերմ.)
  6. «EU backs Juncker to head Commission»։ BBC։ 27 июня 2014։ Վերցված է 27 июня 2014 
  7. Жан-Клод Юнкер стал председателем Еврокомиссии вопреки мнению членов ЕС
  8. Глубокий раскол произошел в руководстве зоны евро по вопросу о выпуске единых облигаций
  9. Премьер Люксембурга уходит из-за скандала с разведкой
  10. Меркель считала, что возглавить Еврокомиссию должен Жан-Клод Юнкер
  11. 11,0 11,1 Претендент на пост главы Еврокомиссии не хочет выхода Великобритании из ЕС — газета — ИА «Финмаркет»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]