Ժան Ամերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Ամերի
գերմ.՝ Jean Améry
Amery.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Hans Mayer
Ծնվել էհոկտեմբերի 31, 1912(1912-10-31)[1][2] կամ 1912[3][4][5][6]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1][7]
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1978(1978-10-17)[1] կամ 1978[3][4][5][6]
Վախճանի վայրԶալցբուրգ, Ավստրիա[1][8][9][10]
Մասնագիտությունգրող, փիլիսոփա և Դիմադրության մարտիկ
Լեզուգերմաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա[11][12]
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
ՊարգևներԲավարիայի գեղարվեստի ակադեմիայի գրական մրցանակ և Preis der Stadt Wien für Publizistik?
Jean Améry Վիքիպահեստում

Ժան Ամերի (գերմ.՝ Jean Améry, ի ծնե անուն՝ Հանս (Հաիմ) Մայեր, գերմ.՝ Hans Mayer, հոկտեմբերի 31, 1912(1912-10-31)[1][2] կամ 1912[3][4][5][6], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1][7] - հոկտեմբերի 17, 1978(1978-10-17)[1] կամ 1978[3][4][5][6], Զալցբուրգ, Ավստրիա[1][8][9][10]), ավստրիացի գրող, լրագրող, կինոքննադատ, մտածող-էսսեիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Ամերիի շիրիմը Վիեննայի Կենտրոնական գերեզմանատանը

Ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 31-ին Վիեննայում։ Հայը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում։ Մայրը որդուն դաստիարակել է կաթոլիկական ավանդույթներով։ Հասակ է առել Հոհենեմս փոքր քաղաքում (Ֆորալբերգ երկրամաս Ալպերում՝ Ավստրիայի ծայր արևմուտքում), որտեղ նրա ընտանիքն ապրել է XVII դարից։ Վիեննայում սովորել է փիլիսոփայություն ու գրականություն, մոտ է եղել Վիեննայի խմբակի անդամների հետ։ Ժան Ամերիի ստեղծագործությունները տպագրվել են «Die Brücke» (1934) ամսագրում։ Կարդալով Նյունբերգի ազգայնականների օրենքները հրեաների մասին (1935), հասկացել է ու ընդունել, որ ինքը հրեա է։ Ավստրիայի՝ Գերմանային միանալուց հետո (1938 թվականի մարտ) տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ 1941 թվականին՝ Բելգիա։ Հարել է Դիմադրության շարժմանը, 1943 թվականի հուլիսին ձերբակալվել է գեստապոյի կողմից հականացիստական պրոպագանդայի համար, տանջանքների է ենթարկվել Բելգիայի Բրեենդոկ ճամբար-ամրոցում։ Ապա տեղավորվել է Աուշվիցի, Բուհենվալդի, Բերգեն-Բելզենի ճամբարներում։ Ազատվել է 1945 թվականի ապրիլին։

Պատերազմից հետո վերադարձել է Բրյուսել, վերցրել կեղծանուն՝ սեփական անունը վերափոխելով ֆրանսիական հնչողությամբ, երկար ժամանակ չի ցանկացել ստեղծագործել գերմաներեն, պատմել ճամբարային տանջանքների մասին, ոչ էլ ոտք բնել գերմանական հողին։ Հեղինակել է էսսեների գրքեր՝ «Երիտասարդական աստղեր. մեր ժամանակի աստղերը» (1960), «Ջազով հմայվածները» (1961), «Գերհարդ Հաուպտման։ Հավերժ Գերմանացի» (19631964 թվականին, զիջելով գերմանացի գրող Հելմուտա Հայսենբյուտելյայի հորդորներին, ով աշխատում էր Հարավային Գերմանիայի ռադիոյում, Ժան Ամերին հանդես է գալիս համակենտրոնացման ճամբարներում մտավորականների ճակատագրի մասին պատմությամբ։ Դա սկիզբ դրեց նրա աշխատանքին «Մեղքի ու փոխհատուցման սահմաններից այն կողմ»գքրի վրա, որ լույս է տեսել 1966 թվականինու մինչ ճրս մնում է համակենտրոնացման ճամբարների, հոլոքոստ ու հրեաների ճակատագրի մասին պատմող ամենահայտնի գրքերից մեկը։ Ճամբարային ու հրեայի՝ հրեա կալանավորի կերպարները, ովքեր դատապարտված են անխուսափելի ոչնչացման, Ժան Ամերիի համար դառնում են այն հիմքը, որի վրա նա կառուցում է նոր՝ ռադիկալ հումանիզմի փիլիսոփայությունը։ Ժան Ամերիի ամենահայտնի ստեղծագործություններից մյուսը «Ինքնասպանություն» (1976) գիրքն է, որի հատարակությունից երկու տարի անց գրողը վերջ է տվել իր կյանքին Զալցբուրգի հիվանդանոցում՝ ընդունելով դեղի մահացու չափաբաժին։ Ժան Ամերին թաղված է Վիեննայում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական քննադատության մրցանակի (1970) ու Բավարիայի Գեղարվեստի ակադեմիայի գրական միցանակի (1972) դափնեկիր։ Արժանացել է նաև Վիեննայի հրապարակախոսության համար մրցանակի (1976), Համբուրգ քաղաքի Լեսսինգի մրցանակի (1977)։ Ժան Ամերիի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, հոլանդերեն, լեհերեն, չեխերեն, սլովակերեն, ռումիներեն, հունգարերեն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Schiffbrüchigen. Roman (1935)
  • Karrieren und Köpfe։ Bildnisse Berühmter Zeitgenossen. Zurich։ Thomas, 1955.
  • Teenager-Stars։ Idole Unserer Zeit. Vienna։ Albert Müller, 1960.
  • Im Banne Des Jazz։ Bildnisse Grosser Jazz-Musiker. Vienna։ Albert Muller, 1961.
  • Geburt der Gegenwart։ Gestalten und Gestaltungen Der Westlicen Zivilisation Seit Kriegsende. Olten։ Walter, 1961.
  • Gerhart Hauptmann։ Der Ewige Deutsche. Stieglitz։ Handle, 1963
  • Jenseits Von Schuld und Sühne։ Bewältigungsversuche eines Überwältigen. Munich։ Szczesny, 1966.
  • Über Das Altern։ Revolte Und Resignation. Stuttgart։ Klett, 1968.
  • Unmeisterliche Wanderjahre. Stuttgart։ Klett, 1971.
  • Lefeu Oder Der Abbruch. Stuttgart։ Klett, 1974.
  • Hand an Sich Legen. Stuttgart։ Klett, 1976.
  • Charles Bovary, Landarzt. Stuttgart։ Klett, 1978.
  • Bücher aus Der Jugend Unseres Jahrhunderts. Stuttgart։ Klett Cotta, 1981.
  • Der Integrale Humanismus։ Zwischen Philosophie Und Literatur. Aufsätze Und Kritiken Eines Lesers, 1966—1978. Stuttgart։ Klett-Cotta, 1985.
  • Jean Amery, der Grenzganger։ Gesprach mit Ingo Hermann in der Reihe «Zeugen des Jahrhunderts»/ Ed. Jürgen Voigt. Göttingen։ Lamuv, 1992 (հարցազրույց).
  • Cinema։ Arbeiten zum Film. Stuttgart։ Kletta-Cotta, 1994.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118502549 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 20th century press archives — 1908.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Digital Library for Dutch Literature — 1999.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 LIBRIS
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 BIBSYS — 1972.
  7. 7,0 7,1 7,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/14754830500485908
  8. 8,0 8,1 8,2 http://www.jstor.org/stable/10.1086/499835
  9. 9,0 9,1 9,2 http://repository.up.ac.za/xmlui/bitstream/handle/2263/28950/04chapter3.pdf?sequence=5&isAllowed=y
  10. 10,0 10,1 10,2 http://quod.lib.umich.edu/m/mqr/act2080.0050.219/--exiles-return?rgn=main;view=fulltext
  11. http://www.independent.co.uk/voices/comment/wordsworth-knew-it-saatchi-knows-it-there-is-no-getting-over-death-no-moving-on-8301289.html
  12. http://www.tandfonline.com/doi/full/10.1080/00168890.2014.919201

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Focke W. Barfuss nach Oudenaarde։ Briefe an Jean Améry ։ Essays. Konstanz։ Hartung-Gorre, 1984.
  • Sebald W. G. Mit den Augen des Nachtvogels։ Über Jean Améry//Etudes Germaniques, 1988, № 43, S.313-327.
  • Arnold H.L. Jean Améry. München։ Edition Text + Kritik, 1988.
  • Über Jean Amery/ Heidelberger-Leonard I.(Hg.). Heidelberg։ Winter, 1990.
  • Lorenz D. Scheitern als Ereignis։ Der autor Jean Améry im Kontext europäischer Kulturkritik. P.Lang, 1991.
  • Wolf S. Von der Verwundbarkeit des Humanismus։ über Jean Améry. Frankfurt/Main։ Dipa-Verlag, 1995.
  • Lorenz-Lindemann K. Wieviel Heimat braucht der Mensch? Aspects of Jewish Self-Determination in the Works of Jean Amery and Primo Levi// The Jewish Self-Portrait in European and American Literature/ Ed. Hans-Jurgen Schrader, Elliott M. Simon, Charlotte Wardi. Tubingen։ Niemeyer, 1996, pp. 223–230.
  • Jean Amery (Hans Maier)։ mit einem biographischen Bildessay und einer Bibliographie/ Steiner St.(Hg.). Basel։ Strömfeld/Nexus, 1996.
  • Neiman S. Jean Améry Takes His Life// Yale Companion to Jewish Writing and Thought in German Culture, 1096—1996/ Ed. Sander L. Gilman, Jack Zipes. New Haven։ Yale UP, 1997, pp. 775–784.
  • Fiero P. S. Schreiben gegen Schweigen. Grenzerfahrungen in Jean Amérys autobiographischem Werk. Hildesheim, Zürich, New York։ Olms, 1997.
  • Cinanni M.T. Testimoni di voci sommerse։ l’esperienza del nazismo in alcuni scrittori ebrei europei։ Joseph Roth, Primo Levi, Jean Améry, Miklos Radnoti. Cosenza։ Periferia, 1997.
  • Rosina H. Jean Améry. Bern։ Edition Anares Bern/ Espero, 1998.
  • Jean Améry։ Revolte in der Resignation/ Hrsg. von Irene Heidelberger-Leonhard. Stuttgart։ Klett-Cotta, 2004.
  • Kramer K.L. Redefining experience in the age of political catastrophe։ Ernst Jünger, Adolf Eichmann and Jean Amery. ProQuest/ UMI, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]