Թաթերք գյուղը գտնվում էր պատմական Մեծ ՀայքիՍյունիք նահանգի Երնջակ գավառում։ Ներկայիս Թաթերք (Թրքեշ) գյուղի մոտ, Սիսիան մայրուղու ձախ կողմում, ճանապարհից մոտ 5-5.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գտնվում էր միջնադարյան հայաբնակ գյուղ[3]։ Այդ հին գյուղի տարածքը ընդգրկել է 70-75 բնակելի և այլ շինություններ։ Ներկա պահին այդ գյուղատեղին քայքայված է, ավերակներ է ներկայացնում։
↑Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։ Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 454