Թենի Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ի ծնե | Թենի Սերյոժայի Վարդանյան |
|---|---|
| Ծնվել է | 1957, հունիսի 15 |
| Ծննդավայր | Հոկտեմբերյան |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | ՀՀ |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Ակտիվ շրջան | նկարիչ |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Թենի Սերյոժայի Վարդանյան (հունիսի 15, 1957, Հոկտեմբերյան), հայ նկարչուհի, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2010)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972-1976 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1976-1980 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական նկարչության բաժնում։ 1986-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ նկարիչների միության, 1991 թվականին՝ ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, 2003 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։ 1989-1992 թվականներին եղել է Համազգային թատրոնի գլխավոր նկարիչը, 1988 թվականին՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության թատերական նկարիչը, 1987 թվականին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի թատերական նկարիչ։
Աշխատանքները գտնվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Համաշխարհային բանկի հավաքածուներում, Վաշինգտոնի, Վերմոնտ կենտրոնի և այլ մասնավոր հավաքածուներում[1]։
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևավորել է հետևյալ ներկայացումները՝
- 1992 Դերենիկ Դեմիրճյան, «Քաջ Նազար», Համազգային թատրոն, Երևան
- 1990 Լևոն Շանթ, «Հին աստվածներ», Համազգային թատրոն, Երևան
- 1988 Վոլֆգանգ Գյոթե, Ֆաուստ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Երևան
- 1987 Վիլյամ Շեքսպիր, Ռոմեո և Ջուլիետ, Պատանի հանդիսատեսի թատրոն, Երևան
- 1983 Գաբրիել Սունդուկյան, «Էլի մեկ զոհ», Պատանի հանդիսատեսի թատրոն, Երևան
- 1982 Բերտոլդ Բրեխտ, «Երեք գրոշանոց օպերա», Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, Սիրիայում, Բրազիլիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Կիպրոսում, Ռուսաստանում։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 Ahmad Shawky թանգարան, Կահիրե, Եգիպտոս
- 2006 Գաբոնե պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 2004 Harvest Gallery, Լոս Անջելես, ԱՄՆ
- 2004 Red Gallery, Vermont Studio Center, Johnson, ԱՄՆ
- 2002 «Առաջին հարկ պատկերասրահ», Երևան, Հայաստան
- 2001 Հայաստանի հյուպատոսարան, Հալեպ, Սիրիա
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2010)[2]։
- 10-րդ միջազգային բիենալեի ոսկե մեդալ, Կահիրե, Եգիպտոս, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Թենի Վարդանյանն ու իր ներաշխարհը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին