Թահին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Թահին
Tahinijar 453g.jpg
Arab cuisine, Հունական խոհանոց, Կիպրական խոհանոց, Թուրքական խոհանոց և Levantine cuisine
ԵնթատեսակՍփրեդ և սննդամթերք
Tahini Վիքիպահեստում
Թահինի մածուկի բաղադրիչներ:
Քունջութի մածուկի վաճառակետ Ցյույֆուում, Չինաստան:

Թահին, թահինա կամ թհինա (ինչպես նաև հայտնի է որպես քունջութե մածուկ), Միջին Արևելքում տարածված թանձր, յուղոտ մածուկ՝ պատրաստված քունջութի աղացած սերմերից: Որպես անհրաժեշտ կոմպոնենտ՝ այն ավելացնում են բազմաթիվ ուտեստների՝ օրինակ՝ ֆալաֆելին, հումուսին, բացի այդ, այն բազմաթիվ սոուսների համար որպես հիմք է ծառայում: Թահինի բաղադրության մեջ մտնում են քունջութի կրկնակի աղացած սերմերը (100 %): Մածուկն օգտագործելիս այն նոսրացնում են ջրով՝ մինչև հեղուկ թթվասերային կոնսիստենցիա ստանալը, ավելացնում են կիտրոնի հյութ, աղ և սխտոր, իսկ տարբեր շրջաններում հիմքին ավելացվում են նաև զանազան անուշահյութեր կամ այլ հավելումներ: Դասական ակրատ հումուսը պատրաստվում է սիսեռով և թահինով[1][2]։

Թահինը լավ հայտնի է Մերձավոր Արևելքի և Իսրայելի արաբական երկրների (որտեղ այն անվանում են «թհինա» համապատասխան նրան թե ինչպես են անվանում արաբները՝ արաբ․՝ طحينية‎‎, եբր.՝ טחינה‎), ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի խոհանոցներում. թահինով կիպրոսյան կարկանդակները հատկապես պահանջված են Մեծ պասի ժամանակ: Հաճախ թահինի մեջ ավելացնում են ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, սխտոր, աղացած կումին, կարմիր պղպեղ, մաղադանոս և օգտագործում են որպես կերակրալցուկ կամ պարզապես մատուցում են պիտայի կամ հացի հետ: Թահինով զանգվածը կիրառվում է արևելյան բազմաթիվ քաղցրավենիքների պատրաստման համար, այդ թվում՝ ամենահայտնիներից մեկի՝ հալվայի: Ճապոնական խոհանոցում բոված քունջութից պատրաստված թահինը հիմնականում կիրառվում է որպես գոմանդարե հայտնի սոուսի հիմնական բաղկացուցիչ մաս[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թահինի մասին ամենահին հիշատակությունը կարելի է գտնել շուրջ 4000 տարի առաջ գրված սեպագիր բաղադրատոմսերում, որոնք նկարագրում են աստվածներին քունջութի գինի մատուցելու ավանդույթը: Պատմագիր Հերոդոտոսը հիշատակում է Տիգրիս և Եփրատ գետերի գավառում աճեցվող քունջութի մասին: Այս սերմը հիմնականում օգտագործվել է քունջութի յուղի պատրաստելիս:

Թահինը, որպես բաղադրիչ, հիշատակվում է դեռևս XIII դարի խոհարարական գրքերի՝ հումուսի պատրաստման բաղադրատոմսում,հանդիսանում է չինական, կորեական և ճապոնական որոշ ուտեստների բաղադրիչ, օգտագործվում է սիչուանյան լապշայի բաղադրատոմսերի որոշ տարբերակներում: Քունջութի մածուկը կիրառվում է նաև հնդկական խոհանոցում: Միացյալ Նահանգներում քունջութի թահինը ընկույզի յուղի այլ տեսակների հետ վաճառքում հայտնվեց 1940 թվականին, առողջ սննդի վաճառակետերում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://books.google.am/books?id=w20ZjD8_2GQC&pg=PA112
  2. Ghillie Basan. The Middle Eastern Kitchen. Hippocrene Books, 2007. ISBN 9780781811903. Page 146.
  3. Рецепт гомадарэ (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]