Լիբանանյան խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆալաֆել
Թաբուլե
Ֆատուշ

Լիբանանյան խոհանոց (արաբ․՝ المأكولات اللبنانية‎‎), Լիբանանի՝ տիպիկ միջերկրածովյան ազգային խոհանոցը։ Բնորոշ է բուսական սննդատեսակների բազմազանությունը, համեմունքների և հատիկավորների, թարմ մրգերի և բանջարեղենների (սմբուկ, լոլիկ, պղպեղ), ձկնեղենի (միսն ավելի հազվադեպ, գերադասվում է թռչնամիսը, մսեղենից առավել հաճախ օգտագործում են ոչխարի միսը), ձիթայուղի, սխտորի օգտագործումը։ Շատ կերակրատեսակներ պատրաստվում են գրիլի սարքի վրա, շոգեխաշվում կամ տապակվում են ձիթայուղով։ Աղցաններն ու նախուտեստները հաճախ համեմվում են կիտրոնի հյութով։

Հայտնի կերակրատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաբա գանուշ (բաբագանուշ, բաբագանուժ  սմբուկի խավիար)
  • Տոլմա (լցոնած խաղողի տերևներ)
  • Տապակած ծաղկակաղամբ, տապակած սմբուկ
  • Կեբե (բլղուրից և մսից մսագնդիկներ)
  • Լաբնե (տնային կաթնաշորից ուտեստ՝ ձիթայուղով)
  • Լյուլյա քաբաբ (շամփուրի վրա պատրաստվող մսի ֆարշ)
  • Մեզե (մեզե, մեզա  ձիթապտղից, պանրից և այլ մթերքներից պատրաստված նախուտեստ)
  • Մութաբալ (քունջութի մածուկով աղացած սմբուկ)
  • Փախլավա (շերտավոր խմորով և ընկույզով քաղցրավենիք)
  • Թաբուլե (աղցան բլղուրով, բանջարեղենով, մաղադանոսով և համեմունքներով)
  • Ֆալաֆել (սիսեռով և համեմունքներով մսագնդիկներ)[1][2][3]
  • Ֆատուշ (տապակած հացով և բանջարեղենով աղցան)
  • Ֆուլ մեդամես (հատիկավորներով պատրաստված կերակուր (Vicia faba), եփվում է ցածր կրակի վրա և երկար)
  • Հումուս (աղացած սիսեռով և համեմունքներով կերակուր)[1][2][3]
  • Շաուրմա (հացի մեջ տապակված միս՝ աղցանով)

Լիբանանը նաև պատմականորեն գինեգործական շրջան է հանդիսանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sheehan, Sean (September 1996). Lebanon (անգլերեն). Marshall Cavendish. ISBN 978-0-7614-0283-1.
  2. 2,0 2,1 Al-Faqih, Kamal (2009 թ․ սեպտեմբերի 1). Classic Lebanese Cuisine: 170 Fresh and Healthy Mediterranean Favorites (անգլերեն). Rowman & Littlefield. ISBN 978-0-7627-5649-0.
  3. 3,0 3,1 Laura, Perdew (November 2014). Understanding Lebanon Today (անգլերեն). Mitchell Lane Publishers, Inc. ISBN 978-1-61228-676-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբանանյան խոհանոց» հոդվածին։