Պիտա
![]() | |
Ենթատեսակ | լոշիկ և մատներով ուտվող կերակուր |
Առաջացման երկիր | ![]() |
Pita Վիքիպահեստում |
Պիտա[1][2] (հուն․՝ πίτα, թուրք.՝ pide[3]), կլոր, հարթ, առանց թթխմորի հաց: Այս հացը թխվում է ինչպես թեփահան ալյուրից, այնպես էլ բարձր տեսակի ցորենի ալյուրից: Բավականին մեծ տարածում ունի միջերկրածովյան շրջանում և Մերձավոր Արևելքի երկրներում:
Այսպիսի հացի մասին առաջին հիշատակությունները գտնվում են Հին Կտակարանում՝ եբրայերենում օրիգինալ տարբերակը հիշատակվում է որպես «պատ լեհեմ» (եբրայերեն՝ פת לחם), ինչը կարելի է թարգմանել որպես «մեծ հացային պիտա», «բոքոն»: Ռուսերենում այս բառը ուղղակի թարգմանված է «հաց»: «Պիտա»-ն «պատ»-ի (եբրայերեն՝ פת) փոքրացուցիչն է: Ժամանակակից իմաստով՝ «պիտա» (եբրայերեն՝ פיתה) բառը եբրայերենում կիրառվում է 1950-ական թվականներից ի վեր[4]:
Ավանդական արաբական բիտայի տարբերակիչ առանձնահատկությունը ջրային գոլորշին է, որը պիտան թխելիս ձևավորվում է խմորի մեջ, կուտակվում բլիթի մեջտեղում՝ առանփնացնելով խմորի շերտերը: Այդ կերպ բլիթի ներսում «գրպանիկ» է առաջանում, որը կարելի է բացել՝ սուր դանակով կտրելով պիտայի ծայրը և «գրպանիկ»-ի մեջ աղցան կամ միս լցոնելով: Ավանդական արաբական բիտայի միջին տրամագիծը սովորաբար 15-20 սմ է:
Բացի արաբական պիտայից, գոյություն ունեն պիտայի մի քանի այլ տեսակներ, օրինակ՝ վրացական լավաշ, իրաքյան լաֆեր, դրուզյան պիտաներ (չափազանց բարակ, բայց շատ մեծ բլիթներ), հնդկական չապատիներ:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆալաֆելներով և բանջարեղենով պիտա
Դրուզյան պիտան՝ պատրաստման ընթացքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |