Թշնամիների հարձակման ժամանակ Որոտանի ձորերի բնակիչները ամրանում են Լծեն գյուղի ժայռերում։ Երկար ամիսներ տևող պաշարման ընթացքում սպառվում է պաշարվածների աղը։ Մի երիտասարդ որսորդ հանձն է առնում գնալ Շենհեր աղի։ Անտառի մեջ հանդիպում է Յայջիկ անունով կիսավայրենի մի աղջկա, որը տեսնելով որսորդին, փախչում է։
Աղը Լծեն հասցնելուց հետո, որսորդը նորից գնում է Յայջիկի հետևից։ Գտնելով նրան ամուսնանում է հետը և կիրճի խորքից բարձրանալով լեռան կատարը, տուն է հիմնում, ընտանիք կազմում։ Ժամանակ անց, որսորդը նեղվելով թշնամիներից, գերդաստանով իջնում է ձորը, թաքնվում անմատչելի տեղերում և այնտեղ գյուղ հիմնում, որը անտառաբնակ աղջկա անունով կոչվում է Յայջի[2][3][4][5]։
↑Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
↑Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
↑Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
↑Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)