Զբոսաշրջությունը Հորդանանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրա, աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը

Զբոսաշրջությունը Հորդանանում համարվում է երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Հորդանանը գտնվում է Սաուդյան Արաբիայի հարավում, Իրաքի հյուսիս-արևելքում, Սիրիայի հյուսիսում, Իսրայելից և Պաղեստինից արևմուտք։ Հորդանանը ռազմավարական տեսանկյունից գտնվում է Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի խաչմերուկում։ Մայրաքաղաք Ամմանը Հորդանանի ամենամեծ բնակչությամբ քաղաքն է, երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտոնը։

2010 թվականին տարբեր երկրներից Հորդանան են այցելել ավելի քան 8 միլիոն զբոսաշրջիկներ: Զբոսաշրջության շնորհիվ մուտքը կազմել է մոտ $3,5 միլիարդ և ևս $1 միլիարդ բժշկական զբոսաշրջության շնորհիվ։ 2011 թվականին Հորդանանի զբոսաշրջության ճյուղը ունեցել է մոտ $1 միլիարդի կորուստ՝ կապված տարածաշրջանի քաղաքական անկայունության հետ[1]։

Հորդանանի զբոսաշրջային տեսարժան վայրերը ներառում են պատմական հուշարձաններ, ինչպիսիք են համաշխարհային հռչակ ունեցող Պետրան (1985 թվականից Հորդանանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է և հայտարարվել է աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը), Հորդանան գետը, Նևո լեռը, Մադաբան, միջնադարյան բազմաթիվ մզկիթներ և եկեղեցիներ, ինչպես նաև բնական արգելավայրեր (Վադի Ռամը և հյուսիսային Հորդանանի լեռնային շրջանները)։

Հորդանանը նաև առաջարկում է բժշկական զբոսաշրջություն Մեռյալ ծովում, կրթական զբոսաշրջություն, քայլարշավներ, դայվինգ Ակաբայի բուստախութերում, Հորդանանի քաղաքներում գնումների և փոփ մշակույթի հետ կապված զբոսաշրջություն։ 2009 թվականին հիմնականում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արաբական պետություններից 4,8 միլիոն արաբ զբոսաշրջիկների շրջանում հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց կեսից ավելին նախատեսում է իր արձակուրդն անցկացնել Հորդանանում[2]։

Զբոսաշրջային գլխավոր տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Կարակ ամրոցը
Ջարաշ
  • Պետրա, Նաբաթեական թագավորության հնագույն քաղաք, որն ամբողջությամբ ժայռակերտ է։ Քաղաք հասնելու համար անհրաժեշտ է գնալ ժայռերի միջի նեղ կիրճով անցնող 1.25 կմ երկարություն ունեցող ճանապարհով, որն ավարտվում է Սիկ ժայռե դարպասներով։ Հնագույն քաղաքի բոլոր շինությունները, բացի երկուսից, քարափոր են, այդ թվում և Ալ-Խազնա տաճարը (որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «գանձարան»), որը ճանաչվել է «Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից» մեկը։ Պետրայի մյուս նշանակալի օբյեկտներից են եկեղեցին, հռոմեական թատրոնը, կայսերական դամբարանները, զոհասեղանները։ Պետրան հայտնաբերել է շվեյցարացի հետազոտող Յոհան Լյուդվիգ Բուրկխարդը 1812 թվականին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառվել է 1985 թվականին։
  • Ումմ Քեյս, հունա-հռոմեական ավերված քաղաքի տեղում կառուցված քաղաք։
  • Ջարաշ, քաղաք, որը հռչակված է իր հնագույն հռոմեական ճարտարապետությամբ (սյուներ, կորնթոսյան կամարներ, բացօթյա թատրոններ)։
  • Շուբաք, քաղաք, որտեղ գտնվում է խաչակիրների Կրակ դե Մոնրեալ անառիկ ամրոցը, որը խորհրդանշել է խաչակրաց արշավանքների արևելյան և հարավային սահմանը։
  • Աջլուն, քաղաք, որտեղ գտնվում է խաչակիրների միջնադարյան ամրոցը։
  • Ալ-Կարակ, Սալահ ալ-Դինի ժամանակաշրջանի քաղաք, որտեղ գտնվում է համանուն ամրոցը։
  • Ումմ-ալ-Ջիմալ, այսպես կոչված «անապատի սև մարգարիտը», Դեկապոլիսի հնագույն քաղաք։ Նրա սև բազալտից առանձնատները և աշտարակները ոգեշնչել են բանաստեղծներին։
  • Մոնրեալ, խաչակիրների ամրոց, որը Պետրայից մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում։ Ամրոցը կառուցումից 75 տարի հետո նվաճել է Սալահ ալ-Դինը։ Նրա ժառանգորդների մակագրությունները երևում են ամրոցի պատերին։
  • Քասր Ամրա, խալիֆաների հնագույն աթոռանիստ, Օմայանների դինաստիայի ժամանակաշրջանի ամենալավ պահպանված հուշարձաններից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկն է։
  • Ում էլ-Ռասաս, 2005 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներից է։ Ավերակները հռոմեական, բյուզանդական և վաղ մուսուլմանական ճարտարապետությունների խառնուրդ են։ Այնտեղ է գտնվում երկրի տարածքում հայտնաբերված տաճարային ամենամեծ խճանկար հատակը։ Պեղումները դեռևս շարունակվում են։

Կրոնական տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադաբայի խճանկարներից
  • Մախերոն, հնագույն հուդայական ամրոց, որը պատմության մեջ է մտել որպես բանտ, որտեղ բանտարկված է եղել և գլխատվել Հովհաննես Մկրտիչը։
  • Հորդանան, գետ, որտեղ Հիսուսին կնքել է Հովհաննես Մկրտիչը ըստ քրիստոնեական ավանդույթի։
  • Մադաբա, հայտնի է իր խճանկարներով, ինչպես նաև կրոնական կարևոր օբյեկտներով, ինչպիսն է Մադաբյան քարտեզը, որը Սուրբ երկրի (ներառյալ Երուսաղեմը) քարտեզագրման պահպանված ամենավաղ թվագրվող պատկերն է, Ք. հ. 6-րդ դար։
  • Նեբո, լեռ, որտեղից, համաձայն Աստվածաշնչի, Մովսեսը մահից առաջ հայացք է գցել Խոստացյալ երկրի վրա:

Ծովափնյա հանգիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակաբա, Հորդանանի միակ ափամերձ քաղաքն է, գտնվում է Կարմիր ծովի ափին, այնտեղ կան բազմաթից առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, պահպանվող մարջանախութեր։ Այստեղ են գտնվում Ակաբայի միջնադարյան քաղաքի և Էդոմի ավերակները։ Ակաբան հայտնի է իր բազմաթիվ գիշերային ակումբներով, համերգներով և ժամանցային միջոցառումներով, որոնք անցկացնում են տարբեր երկրների դիջեյներ[3]։ Հնարավորություն կա զբաղվելու տարբեր մարզաձևերով։ Ունևոր շատ հորդանանցիներ հատուկ ժամանում են Ակաբա՝ անցկացնելու իրենց հանգստյան օրերը։ Ապագայում նախատեսվում է $20 դոլլարի ներդրում անել Ակաբայի զբոսաշրջային օբյեկտների զարգացման գործում՝ «նոր Դուբայ» ստեղծելու նպատակով։
  • Մեռյալ ծով, երկրի մակերևույթի ամենացածր կետը, ծովի մակարդակից 402 մետր ցածր գտնվող ծով[4], ընդ որում ծովի մակարդակը տարեկան իջնում է մոտ մեկ մետր։ Մեռյալ ծովը Հորդանան գետի միակ ջրամբարն է և հաճախ է հիշատակվում Աստվածաշնչում։ Մեռյալ ծովի հորդանանյան ափին գտնվում են համաշխարհային մակարդակի բազմաթիվ հանգստավայրեր, ներկայացված են նաև Kempinski, Mövenpick և Marriott ցանցերը։ Կան նաև ակվապարկեր, ընդհանուր լողափեր և ռեստորաններ։

Էքսկուրսիաների հայտնի վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամմանի հռոմեական թատրոնը
  • Ամման, Հորդանանի մայրաքաղաքը, ժամանակակից կոսմոպոլիտական քաղաք, որը հայտնի է իր առևտրային կենտրոններով, հյուրանոցներով և հնագույն հռոմեական ամֆիթատրոնով։
  • Մահիս, քաղաք, որը կրոնական մեծ նշանակություն ունի։
  • Վադի Ռամ, Հորդանանի հարավում գտնվող բազմաթիվ լեռներով և դարավանդներով անապատ։ Բացի բնության հուշարձանները՝ այստեղ զբաղվում են սպորտի տարբեր տեսակներով` ներառյալ ժայռամագլցումը։
  • Իրբիդ, Հորդանանի մեծությամբ երկրորդ քաղաքը, այնտեղ են գտնվում թանգարաններ և առևտրի կենտրոններ, ինչպես նաև մի շարք ուսումնական հաստատություններ, որոնցից են Հորդանանի գիտության և տեխնոլոգիա համալսարանը և Յարմուկի համալսարանը։ Քաղաքում ուսանողների թիվն ավելի շատ է, քան Հորդանանի և Մերձավոր Արևելքի որևէ մեկ այլ քաղաքում։ Իրբիդի University Street-ը (Համալսարանական փողոց) ինտերնետ սրճարաններով ամենախիտ տարածությունն է աշխարհում[5]։
  • Ֆուհեյս, Ամմանից հյուսիս-արևմուտք 20 րոպեի հեռավորության վրա գտնվող քաղաք, որը հայտնի է 18-19-րդ դարերի եկեղեցիներով և ճարտարապետական կառույցներով։
  • Դար Բասեմ Սաֆա, ազգային ոճով հին տուն։

Գիշերային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանում, հիմնականում Ամմանում, ավելի քիչ Ակաբայում, զարգանում է գիշերային ժամանցային հաստատությունների հիմնումը։ Դուբայի, Բեյրութի, Շարմ էլ Շեյխի, Մանամայի հետ Ամմանը հանդիսանում է արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի գիշերային ակումբների կենտրոններից մեկը[6]։ Տնտեսական հատուկ գոտու ստեղծման և ներդրումների հոսքի հետ կապված Ակաբայում աճում է նաև գիշերային և ծովափնյա ակումբների թիվը։

Բնության հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանում կան բնության մի շարք հուշարձաններ։

  • Ազրակ, ջրաճահճային յուրօրինակ արգելավայր, որը տեղակայված է արևելյան Հորդանանի կիսաանապատային տեղանքի ուղիղ կենտրոնում, գտնվում է Բնության պաշտպանության թագավորական միության (RSCN) պաշտպանության տակ։ Այնտեղ կան մի քանի բնական և հնում ստեղծված արհեստական լճակներ, ցեխային մեծ աղբյուր, որը հայտնի է Կա Ալ Ազրակ անունով։ Ամեն տարի արգելավայրում հանգրվանում են մեծաթիվ չվող թռչուններ, որոնք այստեղ հանգիստ են առնում Ասիայից Աֆրիկա թռիչքի ճանապարհին, դրանց մի մասը մնում է ձմեռելու։
  • Կենսոլորտային Դանա արգելոցն զբաղեցնում է 308 կիլոմետր քառակուսի տարածք, ձգվում է Հորդանանի ժայռահովտի վերին հատվածից մինչև Վադի Արաբ անապատի ցածրավայրեր։ Դանայում աճում են շուրջ 600 տեսակ բույսեր, ապրում 37 տեսակ կաթնասուն և 190 տեսակ թռչուն։
  • Վադի ալ Մուջիբ արգելավայր, աշխարհի ամենացածրադիր արգելավայրն է, գտնվում է Մեռյալ ծովի արևելյան ափի մոտ գտնվող խոր կիրճում։ Առանձնանում է յուրօրինակ կենսաբազմազանությամբ, այստեղ աճում են շուրջ 300 տեսակ բույսեր, ապրում 10 տեսակ գիշակեր կենդանիներ և թռչունների բազմաթիվ տեսակներ։
  • Շաումարի արգելավայրը ստեղծել է RSCN-ը 1975 թվականին՝ որպես մեռնող կամ վերացման վտանգի տակ գտնվող կենդաներին և բույսերի տեսակների բուծման վայր։ Զբաղեցնում է 22 կիլոմետր քառակուսի տարածք, այժմ այդտեղ կան Մերձավոր Արևելքի մի շարք չափազանց հազվագյուտ կենդանատեսակներ՝ արաբական օրիքս, ջայլամներ, վիթեր, ցիռեր, որոնք պատկերված են դեռևս 6-րդ դարի բյուզանդական խճանկարներում։
Dana Biosphere Reserve
Դանա կենսոլորտային արգելոցը Հորդանանի հարավ-կենտրոնական մասում


Այցելուների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանան ամենաշատն այցելում են հետևյալ երկրներից.[7][8]

Երկիր 2016 2015 2014
Սաուդյան Արաբիա decrease 756,989 decrease 883,884 1,057,604
Պաղեստին Green Arrow Up Darker.svg 693,454 Green Arrow Up Darker.svg 611,601 542,059
Եգիպտոս decrease 244,418 Green Arrow Up Darker.svg 258,366 249,561
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Green Arrow Up Darker.svg 166,441 Green Arrow Up Darker.svg 161,013 160,766
Իրաք decrease 142,044 decrease 158,364 224,596
Իսրայել decrease 141,881 decrease 154,316 176,032
Սիրիա decrease 136,973 decrease 193,966 421,166
Քուվեյթ decrease 89,994 Green Arrow Up Darker.svg 92,343 91,069
Մեծ Բրիտանիա Green Arrow Up Darker.svg 64,766 decrease 60,820 73,702
Հնդկաստան Green Arrow Up Darker.svg 57,720 decrease 49,755 54,129
Գերմանիա Green Arrow Up Darker.svg 57,497 decrease 47,951 56,323
Եմեն decrease 57,333 Green Arrow Up Darker.svg 71,895 67,071
Ընդհանուր decrease 4,778,529 decrease 4,809,274 5,326,501

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jordanian Tourism Loses $1 Billion 2011 — http://english.nuqudy.com/General_Overview/Levant/Jordanian_Tourism_L-825
  2. «Tourism within Arab states to grow in 2009: report»։ Reuters։ 2009-07-21 
  3. Kaufman David (2006-12-03)։ «In Aqaba, Jordan, Sun and Sand in the Red Sea»։ The New York Times 
  4. The Dead Sea, NPR
  5. «Jerish and the North: Irbid», Rough guide to Jordan, Matthew Teller, Rough Guides Ltd., Penguin Putnam, London, 2002, p.176-180, ISBN 1-85828-740-5
  6. «Архивированная копия»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-05-ին։ Վերցված է 2011-08-03 
  7. [1]
  8. [2]