Ալ-Խազնա
Ալ-Խազնա արաբ․՝ الخزنة | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հնագիտական հուշարձան և դամբարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Al-Betrā'? |
Մասն է | Պետրա |
Հիմնադիր | Արետաս 4-րդ Ֆիլոպատրիս |
Ճարտարապետական ոճ | հելլենական |
Հիմնադրված | 1-ին դար |
Շինանյութ | ավազաքար |
![]() | |
![]() | |
Ալ-Խազնա (արաբ․՝ الخزنة, բառացի՝ գանձարան), հելլենականության դարաշրջանի նաբաթեական տաճար Պետրայում՝ ժամանակակից Հորդանանի տարածքում։
Ճարտարապետական կառույց է ամբողջական հսկա ժայռից՝ կառուցված 1-ին դարում։ Շինության դիմային հատվածն ունի 40 մ բարձրություն և 25 մ լայնություն։ Մի վարկածի համաձայն՝ տաճարը կառուցել է նաբաթեացի արքա Արեֆա 4-րդ Ֆիլոպատրը որպես սեփական դամբարան[1]։
Ժամանակի հետ տաճարի նախնական անունը մոռացության է տրվել։ Արաբները ենթադրել են, որ Մովսես մարգարեի ժամանակ այստեղ իր գանձերն է պահել եգիպտական փարավոնը. հենց այդտեղից էլ ծագել է անունը։ Մեկ ուրիշ վարկածի համաձայն՝ տաճարում իրենց գանձերը թաքցրել են քարավաններ թալանող ավազակները։
Ալ-Խազնան ամբողջ աշխարհին մեծապես հայտնի է Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմից. տաճարը համարվում է տարածքի ամենահանրաճանաչ տեսարժան վայրը։ Այն երբեմն շփոթում են նաբաթեական մեկ այլ տաճարի՝ Ադ-դեյրի հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Jordan - Touristic Sites - South of Amman»։ Արխիվացված օրիգինալից 2008-05-13-ին։ Վերցված է 2008-05-28