Ադ-դեյր
Jump to navigation
Jump to search
Ադ-դեյր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մաանի մարզ |
Մասն է | Պետրա |
Շինանյութ | Ավազաքար |
![]() | |
![]() | |
Ադ-դեյր (արաբ․՝ الدير, բառացի՝ տաճար), Նաբաթեայի տաճար՝ կառուցված 1-ին դարում: Գտնվում է ժամանակակից Հորդանանում՝ Պետրա քաղաքից ոչ հեռու։ Տաճարը կառուցված է ամբողջական ժայռից։ Ունի 50 մ լայնություն և մոտ 45 մ բարձրություն։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ 4-րդ դարում, ծառայել է եկեղեցի[1]: Այդ են վկայում ժայռում փորված զոհասեղանը և խաչ պատկերող դրվագները։ Ադ-դեյր ավելի քիչ են այցելում, քան նաբաթեական Էլ-Քազնե եկեղեցին, քանի որ Ադ-դեյր տանող ուղին բաղկացած է մի քանի հարյուր ոտնակից կազմված աստիճանից։
Տաճարը պատկերված է հոլիվուդյան «Տրանսֆորմերներ: Ֆոլլենների Վրեժը» ֆիլմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Путеводитель по Петре, в разделе «Ад-Дейр».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]