Ում էլ-Ռասաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
World Heritage Logo global.svg
Ում էլ-Ռասաս
أم الرصاص*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Umm Rasas House ruins.JPG
Ում էլ-Ռասասի հնավայր
Երկիր Հորդանան Հորդանան
Տիպ մշակութային
Չափանիշներ i, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2004 թվական  (28-րդ նստաշրջան)
##Ում էլ-Ռասաս (Հորդանան)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Ում էլ-Ռասասի հնավայր (արաբ․՝ أم الرّصاص‎‎‎), հնագիտական համալիր Հորդանանի թագավորության կենտրոնական հատվածում՝ Մադաբայի մուհաֆազայում` Մադաբա քաղաքից 30 կմ հեռավորության վրա:

Ում էլ-Ռուսայի ավերակները տարբեր պատկանում է հունա-հռոմեական, բյուզանդական և նախաիսլամական քաղաքակրթություններին[1][2]:

2004 թվականին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 28-րդ նստաշրջանում Ում էլ-Ռուսասի հնավայրը ներգրավվել է Հորդանանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի պատմա-մշակութային հուշարձան է՝ ստեղծված հռոմեա-բյուզանդական քաղաքակրթությամբ:

Այն եղել է Արաբական թերակղզու և Հորդանանի հնագույն բնակավայրերից մեկը, որի մասին առաջին հիշատակումները եղել են Աստվածաշնչում: Աստվածաշնչի Երեմնիա գրքում նշվում է, որ քաղաքը դատապարտված է մեծ ոչնչացման:

Aquote1.png Դատաստան է եկել հարթավայրի երկրի վրա, Քոլոնի, Հասսայի և Մեֆայաթի վրա, Դեբոնի, Նաբավի, Բեթ-Դեբլաթեմի, Կարիաթեմի, Բեթ-Գամոլի, Բեթ-Մաոնի, Կարիոթի և Բոսրայի վրա՝ Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ թե՛ հեռու և թե՛ մոտիկ Aquote2.png


Ըստ աղբյուրի՝ Ում էլ-Ռասասի շինությունները կառուցվել են Հռոմեական կայսրության Արաբիա նահանգում՝ Մարկոս Տրայանոս կայսեր կառավարման տարիներին (մ.թ.ա. 53-117 թվականներ): Ում էլ-Ռասան հայտնի է իր խճանկարչական ժայռապատկերներով: Այս հնավայրում գտնված կարևորագույն հայտնագործություններից մեկը Սուրբ Ստեփանոսի եկեղեցու խճանկարի հայտնաբերում է: Ըստ աղբյուրների՝ խճանկարի ստեղծվել է 785 թվականին: Այն հայտնաբերվել է 1986 թվականին:

Ում էլ-Ռասասի խճանկարը Հորդանանի ամենալավ պահպանված խճանկարչական գործն է, ինչպես նաև ամենախոշորը այս արաբական երկրում: Խճանկարների վրա պատկերված են որսորդական և ձկնորսական տեսարաններ, ինչպես նաև թվարկված են տարածաշրջանի խոշորագույն քաղաքները: Ում էլ-Ռասանի խճանկարի վրա թվարկված է ներկայիս Ամման, Մաան, Ալ-Շուբաթ, Ղազա, Երուսաղեմ և մի շարք այլ հնագույն քաղաքների անվանումներ, որոնք ներկայումս գտնվում են հիմնականում երեք պետությունների տարածքում՝ Հորդանան, Իսրայել, Պաղեստին:

Բյուզանդական կայսրության տիրապետության տարիներին 4-րդ դարում աշխարհի տարբեր ծայրերից տարբեր ազգության մարդիկ սկսեցին ուխտագնացություն կազմակերպել դեպի Պաղեստին՝ ճանապարհին ուսումնասիրելով նաև մոտակա սրբավայրերը և հնավայրերը: Այն անմիջականորեն կապված էր Քրիստոնեության տարածման հետ, քանի որ դեռևս 301 թվականին Հայաստանը ունդունել էր Քրիստոնեությունը՝ աշխարհում առաջինը:

756-785 թվականներին հնավայրում հայտնաբերվել են արձանագրություններ՝ հին հունարեն լեզվով:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Timm, Stefan (2010). Eusebius und die Heilige Schrift: Die Schriftvorlagen des Onomastikons der Biblischen Ortsnamen. Berlin: Walter de Gruyter
  2. May, Herbert G.; Metzger, Bruce M. (1977). The New Oxford Annotated Bible with the Apocrypha: Revised Standard Version, Containing the Second Edition of the New Testament and an Expanded Edition of the Apocrypha. New York, NY: Oxford University Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Համաշխարհային Ժառանգություն Հորդանանում