Ալ-Շուբաք
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Շուբաք | ||
مدينة الشوبك | ||
![]() Ձմեռային Ալ-Շուբաթ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Մաանի մարզ | |
Քաղաքապետ | Աբդուլ Ռահման Թուրահ | |
Մակերես | 15 կմ² | |
ԲԾՄ | 1,330 մ | |
Խոսվող լեզուներ | Արաբերեն | |
Բնակչություն | 12,500[1][2] մարդ (2004) | |
Կրոնական կազմ | Իսլամ | |
Հեռախոսային կոդ | +(962)3 | |
Պաշտոնական կայք | shoubak.gov.jo | |
| ||
Ալ-Շուբաք կամ պարզապես Շուբաք (արաբ․՝ الشوبك), քաղաք Հորդանանի թագավորության հյուսիսարևելյան հատվածում՝ Մաանի մարզում[3]:
Ըստ 2004 թվականի մարդահամարի՝ արաբական այս քաղաքի բնակչությունը կազմում է 12,500 մարդ, հիմնականում՝ արաբներ:
Համարվում է Հորդանանի տարածքում գտնվող ամենաբարձրադիր բնակավայրերից մեկը: Ալ-Շուբաթը հայտնի է իր խնձորի և այլ մրքերի ագրո-տնտեսություններով: Քաղաքում մինչ օրս պահպանվել է խաչակիրների կողմից կառուցված Մոնրեալ ամրոցը:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Շուբաթը հյուսիսում սահմանակցում է Ալ-Տաֆիլայի, իսկ արևմուտքում՝ Ակաբայի մարզերին: Վարչականորեն գտնվում է Մաանի մարզում:
Շնորհիվ իր բարձրադիր աշխարհագրական դիրքի (Ալ-Շուբաթը գտնվում է ծովի մակարդակից 1,330 մետր բարձրության վրա)` քաղաքին բնորոշ են ցուրտ ձմեռները: Տարվա ամենացուրտ եղանակի հունվարն է:
Չնայած այս հանգամանքի, Ալ-Շուբաթը ունի նաև բավականին չոր կլիմա և դա պայմանավորված է նրանով, որ Հորդանանը գտնվում է Արաբական թերակղզում:
Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 150-350 մմ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի առաջին բնակիչները եղել են եդոմայեցիները: Շուբաթը լիարժեք նահիյայի կարգավիճակ է ստացել 1894 թվականին՝ Օսմանյան կայսրության կազմում և միավորվել է Քերեբի վարչական միավորի մեջ:
Ալ-Շուբաքը առավել հայտնի դարձավ այն ժամանակ, երբ խաչակիրները այստեղ կառուցեցին Մոնրեալ անառիկ ամրոցը: Պետրայի և Ակաբայի հետ միասին Շուբաթը կազմում է հորդանանյան եռանկյունին, որը գտնվում է Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի խաչմերուկում:
Քաղաքի բարձրադիր աշխարհագրական դիրքը վերջինիս տալիս է կաևոր ռազմավարական նշանակություն: Շուբաթը հասել է իր կարևորության գագաթնակետին այն ժամանակ, երբ Բալդուինը գրավեց Հորդանանը և բլրի գագաթին կառուցեց Մոնրեալի ամրոցը: Ալ-Շուբաթը ազատագրվել է խաչակիրներից Այուբյանների ներկայացուցիչ Սալահ ալ-Դինի կողմից՝ 1187 թվականին:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 12,590 մարդ, որոնցից 5,666-ը տղամարդիկ են (45 %), իսկ 6924-ը՝ կանայք (55 %):
Ալ-Շուբաթում ընդհանուր առմամբ գոյություն ունի միջինում 5 անձից բաղկացած 1,663 տնային տնտեսություններ: Գրեթե ամբողջ բնակչությունը զբաղեցնում են իսլամադավան արաբները[4]:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ալ-Շուբաք. Մաանի մարզի բնակավայրեր
- ↑ Հորդանանի քաղաքներ և քաղաքատիպ բնակավայրեր
- ↑ «Ալ-Շուբաքի շրջանի վիճաակագրական տվյալներ»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-11-ին։ Վերցված է 2016-09-03
- ↑ «Ալ-Շուբաք. բնակչությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-11-ին։ Վերցված է 2016-09-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2010-05-22 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալ-Շուբաք կատեգորիայում։ |