Մադաբայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Մադաբայի մարզ
محافظة مادبا‎‎
Madaba Square.jpg
Երկիր Հորդանան Հորդանան
Կարգավիճակ մարզ
Մտնում է Հորդանան
Ներառում է 2 շրջան
Վարչկենտրոն Մադաբա
Հիմնական լեզու արաբերեն
Բնակչություն (2012)
156 300 (8-րդ տեղ)
Խտություն 166,28 ( 7-րդ տեղ)
Տարածք 940 կմ² (1,06 %, 10-րդ տեղ)
Madaba in Jordan.svg
Սահմանակցում է Balqa Governorate
ISO 3166-2 կոդ JO-MD
Կոորդինատներ: 31°36′45.500400100005″ հս․ լ. 35°41′35.99880010001″ ավ. ե. / 31.61263900002778016° հս․. լ. 35.6933330000277778° ավ. ե. / 31.61263900002778016; 35.6933330000277778

Մադաբայի մարզ (արաբ․՝ محافظة مادبا‎‎), մարզ Հորդանանի Թագավորության արևմտյան հատվածում[1]:

Հյուսիսում սահմանակցում է Էլ-Բալկայի մարզին, արևելքում՝ Ամմանի մարզին, հարավային հատվածում սահման ունի Էլ-Քարակի հետ, իսկ հարավային մասում ընդհանուր սահման ունի Պաղեստինի Ինքնահռչակ Հանրապետության հետ, իսկ ափերը ողողում են Մեռյալ ծովի ջրերը։

Մադաբայի մարզը Հորդանանի տասներկու մարզերից 10-րդն է՝ ըստ տարածքի մեծության և զբաղեցնում է ընդհանուր Հորդանանի տարածքի 1,06 %-ը։ Տարածքը կազմում է 940 կմ²:

Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների, Մադաբայի մարզը ունի 156 300 մարդ բնակչություն։ Ըստ բնակչության թվի, մարզը 8-րդն է Հորդանանում։ Բնակչության խտությունը՝ 166,28 մարդ/կմ²:

Վարչական միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հորդանանի սահմանադրության 12-րդ կետի, որը նվիրված է վարչական բաժանմանը, Մադաբայի մարզը բաժանված է երկու ենթաօրենսդրական շրջանների։

Մադաբայի մարզը իր ներսում ունի ավելի քան 70 գյուղական և քաղաքային բնակավայրեր։ Մադաբայի մարզի ենթաօրենսդրական շրջաններն են.

  • Զիբանի շրջան (արաբ․՝ منطقة المشقة‎‎), վարչական կենտրոնը՝ Զիբան քաղաք
  • Մադաբայի շրջան (արաբ․՝ منطقة مادبا‎‎), վարչական կենտրոնը՝ Մադաբա քաղաք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]