Եվա Դիքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվա Դիքսոն
EvaDickson.jpg
Ծնվել էմարտի 8, 1905(1905-03-08)[1][2]
ԾննդավայրSteninge Palace, Սիգտունա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3]
Մահացել էմարտի 24, 1938(1938-03-24)[3][4] (33 տարեկանում)
Մահվան վայրԲաղդադ, Իրաքի թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունadventurer, գրող, rally driver և օդաչու
ԱմուսինBror von Blixen-Finecke?
Ծնողներհայր՝ Albert Lindström?[1]
Eva Dickson Վիքիպահեստում

Եվա Դիքսոն (անգլ.՝ Eva Dickson մարտի 8, 1905(1905-03-08)[1][2], Steninge Palace, Սիգտունա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3] - մարտի 24, 1938(1938-03-24)[3][4], Բաղդադ, Իրաքի թագավորություն[4], շվեդացի ճանապարհորդուհի, օդաչու, ավտոմրցարշավորդ և գրող: Առաջին կինը, որը մեքենայով հատել է Սահարա անապատը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Դիքսոնը եղել է Ալբերտ Լինդստրոմի, որը զբաղվում էր ձիաբուծությամբ, և Մարիա Լինդստրոմի աղջիկը:

20 տարեկանում Եվան ամուսնանացել է ավտոմրցաշավորդ Օլոֆ Դիքսոնի հետ, բայց 7 տարի անց ամուսնալուծվել։ Ամուսնալուծության պատճառն այն էր, որ Օլոֆը դեմ էր նրա ճանապարհորդություններին:

Եվայի ճանապարհորդությունները գրավեցին հանրության ուշադրությունը: Նա իր փորձի մասին մի քանի գիրք և ճանապարհորդական ուղեցույցներ հրատարակեց: Ճանապարհորդությունների համար Եվան գումար էր վաստակում՝ գրազ գալով բարձրաշխարհիկ հարուստ մարդկանց հետ:

1932 թվականին նա գրազ է եկել և մեքենայով անցել է Նայրոբիից մինչև Ստոկհոլմ՝ դառնալով առաջին կինը, որը մեքենայով կարողացել է հաղթահարել ամբողջ Սահարա անապատը:

Եվա Դիքսոնը շվեդացի գրող,լրագրող, ճանապարհորդ Սվեն Հեդինի հետ:

1932 թվականին Եվան ծանոթացել է բարոն Բլիքսենի հետ, որը եղել էր գրող Կարեն Բլիքսենի նախկին ամուսինը: Նրանց սիրային կապը սկսվել է Քենիայից։ Այնտեղ էլ՝ Քենիայում, 1932 թվականին Եվան մասնակցել է տարբեր գիտարշավների: Իսկ հաջորդ տարի նրանք Բլիքսենի հետ ուղևորվել են Եթովպիա, որտեղ Դիքսոնը՝ որպես շվեդական թերթի (The Weekly Journal) ռազմական թղթակից, գրել է եթովպական ճգնաժամի մասին: Եթովպիայից նրանք վերադարձել են Քենիա՝ ջորիների վրա նստած անցնելով 2000 կիլոմետր:

1936 թվականին նրանք ամուսնացել են։ Եվան և Բլիքսենը իրենց մեղրամիսն անց կացրին զբոսանավում՝ լողալով Կուբայի մոտակայքում և Բահամյան կղզիներում՝ Էռնեստ Հեմինգուեյի և Մարթա Ջելհորնի ընկերակցությամբ[5]:

1937 թվականի հունիսի 3-ին Դիքսոնը ուղևորվել է ճանապարհորդության Ստոկհոլմից դեպի Պեկին՝ նպատակադրվելով իրականցանել իր վաղեմի երազանքը և դառնալ առաջին մարդը, որը միայնակ կարողացել է մեքենայով հաղթահարել մետաքսի ճանապարհը: Նա միայնակ շրջանցել է Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան, Սիրիան և Իրանը: Երբ Եվան հասավ Աֆղանստան, նրան խորհուրդ տվեցին անցնել Հնդկաստանով, որովհետև նրա նախընտրած ճանապարհը կնոջ համար համարվում էր շատ վտանգավոր: Հասնելով մինչև Կալկաթա (քաղաք Հնդկաստանում, Գանգեսի դելտայում)՝ Եվան անսպասելի հիվանդացավ: Հիվանդանոցում նրան բուժում էին մկնդեղով, որից նրա վիճակը ավելի վատացավ: Կալկաթայում նրա դրամական միջոցները սպառվում էին: Իսկ երբ Դիքսոնը լսեց Ճապոնա-չինական պատերազմի մասին լուրը, հասկացավ, որ իրեն չի հաջողվի հասնել նպատակակետին: Անտեսելով հիվանդությունը՝ նա վճռեց նորից վերադառնալ Եվրոպա: Նրան հաջողվեց հասնել մինչև Բաղդադ (այդ ժամանակ նրա ճանապարհորդության տևողությունը արդեն 9 ամիս էր), որի ճանապարհներին նա կորցրեց ղեկի վերահսկողությունը և վթարի ենթարկվեց: Հենց այդ վայրում էլ Եվա Դիքսոնը մահացավ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]