ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոն»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Երևանի պետական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնը հիմնադրվել է 1930 թվականին։

Պատմությունը (1931-2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ Պատմության ‎ֆակուլտետի Ընդհանուր պատմության ամբիոնի (1930-1931 ուստարի) առաջին վարիչը եղել է ընդհանուր պատմության նորագույն շրջանի մասնագետ պրոֆեսոր Կարո Ղազարյանը։ 1938 թ-ին ամբիոնր բաժանվում է երկու մասի, ստեղծվում են Հին աշխարհի պատմաթյան և Ընդհանուր պատմության ամբիոններ։ 1938-1952 թթ. Հին աշխարհի պատմության ամբիոնը ղեկավարել է նշանավոր մանկավարժ-պատմաբան, համալսարանի բազմամյա դասախոս պրոֆեսոր Ստեփան Ներսիսյանը, իսկ Նոր պատմության ամբիոնը՝ եվրոպական մի քանի օտար լեզուներ տիրապետող, ՀՍՍՀ ԳԱԱ նոր պատմության լավագույն մասնագետ, ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանը։ 1952 թ. երկու ամբիոններից կազմավորվել է Ընդհանուր պատմության ամբիոնը՝ Ա. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 1960-1978 թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Խաչիկ Բադալյանը, իսկ 1979-1998 թթ.` պրոֆեսոր Վալտեր Դիլոյանը։ 1998 թվականից ամբիոնի վարիչ է պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։ 2005 թվականին ամբիոնը վերանվանվել է Համաշխարհային պատմության ամբիոն։

Ամբիոնում դասավանդել են հին աշխարհի պատմության լավագույն մասնագետներ Ստեփան Ներսիսյանը և Ժենյա Միրզախանյանը, որոնք աչքի են ընկել դասախոսական մեծ վարպետությամբ։ Երկար տարիներ ամբիոնում դասավանդել են նաև դոցենտ Նիկոլայ Շահնազարյանը, միջնադարագետ պրոֆեսոր Հուսիկ Նաջարյանը, նոր և նորագույն պատմության լավագույն մասնագետ, հմուտ դասախոս ու մանկավարժ դոցենտ Մառլեն Հովհաննիասյանը, Գարեգին Հարությունյանը։

Ամբիոնը ներկայացնում է համաշխարհային պատմությունը` սկսած հինարևելյան քաղաքակրթությունից մինչև մեր օրերը։ Ամբիոնում պարբերաբար կազմվել են մասնագիտացման դասընթացների ու սեմինարների ծրագրեր ու պլաններ, հրատարակվել են ուսումնաօժանդակ ձեռնարկներ ու դասախոսությունների տեքստեր (պրոֆեսոր Հ. Նաջարյան, «Բյուզանդիայի պատմության ուրվագծեր, ուսումնաօժանդակ ձեռնարկ», Երևան, 1987, դոցենտ Ե. Միրզախանյան, «Ուրվագծեր հին Հունաստանի պատմագրության», Երևան,1967, «Ուրվագծեր հռոմեական պատմագրության», Երևան, 1971, դոցենտ Քիլիմջյան, «Գերմանիան 1871-1896 թթ.», Երևան, 1978, և «Ֆրանս-պրուսական պատերազմը և 1870 թ. սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը Ֆրանսիայում», Երևան,1982, պրոֆեսոր Վ. Դիլոյանի, Ա.Ստեփանյանի և դոցենտ Գ. Հարությունյանի մասնակցությամբ կազմվել է ընդհանուր պատմության ձեռնարկ բուհ ընդունվողների համար Երևան,1996)։ պրոֆեսոր Ա.Ա.Ստեփանյանը, Վ. Ա.Դիլոյանը և դոցենտ Ս.Հարությունյանը ընդգրկված են եղել հանրակրթական դպրոցի դասագրքերի ստեղծման աշխատանքներում (Վ.Ա.Դիլոյան, Ս. Հարությունյան, «Միջին դարերի պատմություն», դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Երևան, 2000)։ պրոֆեսոր Ա.Ա.Ստեփանյանը և Վ.Ա.Դիլոյանը եղել են «Հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում, Երևան,2001»հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագրքի հեղինակներից։

Պրոֆեսոր Ա. Ստեփանյանի ղեկավարությամբ հեղինակների մի համախումբ` Կրթության և գիտության նախարարության պատվերով, ստեղծել է հանրակրթական դպրոցի 6-9-րդ դասարանների համաշխարհային պատմության դասագրքեր։ Դրանցից «Հին դարերի պատմությունը»և «Նոր դարերի պատմությունը»հրատարակվել են 2007 թվականին, իսկ 2009 թվականին հրատարակվել «Միջին դարերի պատմությունը»և «Նորագույն պատմությունը»։ Պրոֆեսոր Ա. Ստեփանյանը և դոցենտ Հարությունյանը դասագրքերի հիմնական հեղինակներն են։ Աշխատանքներ են տարվում հանրակրթական ավագ դպրոցի «Համաշխարհային քաղաքակրթություն» առարկայի դասագրքերի հղացքի և ծրագրի մշակման ուղղությամբ։

Ամբիոնի անդամների ուժերով թարգմանվել են նաև բուհական դասագիրք Երևան պրոֆեսոր Վ.Դիլոյան, «Նոր պատմություն. 1870-1918 թթ.», Երևան, 1985, դոցենտ Ե. Միրզախանյան, «Հին Հռոմի պատմություն», Երևան, 1951, դոցենտ Մ. Հովհաննիսյան, «Նորագույն պատմություն. 1918-1939», Երևան, 1985, «Նորագույն պատմություն. 1939-1973», Երևան, 1987, դոցենտ Տ. Հակոբյան, «Ասիայի և Աֆրիկայի երկրների միջին դարերի պատմություն», Երևան, 1973, «Ասիայի և Աֆրիկայի երկրների նոր պատմություն», Երևան, 1978։ 1961-2007 թթ. «Համաշխարհային պատմություն»մասնագիտացում է ընտրել շուրջ 650 ուսանող։ Մի քանի տարի շարունակ նրանց արտադրական-ճանաչողական պրակտիկան անցկացվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ), Մոսկվայի, Ռոստոկի (Գերմանիա), Սալոնիկի (Հունաստան), Բուդապեշտի (Հունգարիա) համալսարաններում և գիտամշակութային կենտրոններում։

1997 թվականից, ուսուցման եռաստիճան համակարգի անցնելու կապակցությամբ, ամբիոնի անդամների ուժերով բակալավրիատի համար մշակվել են համաշխարհային պատմության տարբեր դարաշրջանների վերաբերյալ նոր ուսումնական ծրագրեր։ Հրատարակվել է պրոֆեսոր Ա.Ստեփանյանի և դոցենտ Հ. Հարությունյանի «Հին աշխարհի պատմություն»ծրագիր-ուղեցույցը, Երևան, 2005։ Հրատարակության են ներկայացված դոցենտ Գ. Ս. Հարությունյանի և Ե. Մարգարյանի «Միջին դարերի պատմություն», դոցենտ Գ. Քիլիմջյանի և Ա.Գասպարյանի «Նոր և նորագույն պատմություն»ծրագիր-ուղեցույցները։ Ինչ վերաբերում է մագիստրատուրային, ապա ամբիոնը համալսարանում առաջիններից մեկն է անցել այդ կրթակարգին` 1997 թվականից ի վեր, «Համաշխարհային պատմություն»մասնագիտացմամբ։ Ըստ այդմ մշակել են երկամյա խորացված ուսուցման ծրագրեր Հին աշխարհի, Միջնադարի և Նոր ու Նորագույն պատմության ամենատարբեր հիմնահարցերի վերաբերյալ։ Ներդրվել են նոր առարկաներ`ՙՊատմության տեսություն», «Համաշխարհային պատմության հիմնահարցեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաները և հումանիտար միտքը», «Գրքի տեսություն և պատմություն», «Քաղաքակրթությունների տեսություն և պատմություն»և այլն։ Կազմվել են դրանց ուսումնական պլանները և ծրագրերը։

ՙՔաղաքակրթությունների տեսություն և պատմություն»առարկան դասավանդվում է նաև այլ ֆակուլտետների մագիստրատուրայում` Ռոմանո-գերմանական բանասիրության (Արտասահմանյան գրականություն), Հոգեբանության և սոցոլոգիայի, Աշխարհագրության (Տնտեսական աշխարհագրություն), Ժուռնալիստիկայի (Քաղաքակրթությունների տեսություն և պատմություն)։ Անցած տասը տարիների ընթացքում Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայի բովով անցել է շուրջ քառասուն ուսանող։ 11-ը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ պատմության ամենատարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։ Նրանցից երկուսը գիտական աստիճան են ստացել եվրոպական համալսարաններում։ Երրորդը այժմ մասնագիտանում է Պեկինի համալսարանում։

Բացի պլանային դասընթացներից, մագիստրանտների և բակալավրների համար կազմակերպվել են դասախոսություններ արտասահմանյան գիտնականների մասնակցությամբ. Քեմբրիջի համալսարանի Queen’s College-ի դեկան պրոֆեսոր Թ. Բրաուն, Հարվարդի համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ջ. Ռասսել, Միչիգանի համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ժ. Լիպարիտյան, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Պ. Լ. Զեքիյան, Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Թ.Հոֆֆման, Լեչեի (Իտալիա) համալսարանի պրոֆեսոր Ջուստո Տրաինա և այլք։ Ամբիոնին կից գործում է «Ընկերային ինքնությունը համաշխարհային պատմության հոլովույթում»գիտատեսական սեմի-նարը։ 1960 թվականից մինչև 2009 թվական ամբիոնն ունեցել է արտադրությունից կտրված ուսուցմամբ 17 և չկտրված ուսուցմամբ` 7 ասպիրանտ։ Նաև՝ 25 հայցորդ։ Նրանցից թեկնածուական ատենախոսություն պաշտպանել են 16-ը։ Ատենախոսությունը պաշտպանած ասպիրանտներից 5-ը ամբիոնի դասախոսներ են։ Բացի ամբիոնի նիստերից, պարբերաբար տեղի են ունեցել նաև ուսումնամեթոդական խորհրդակցություններ, ուր քննության են առնվել զանազան ուսումնամեթոդական բնույթի հարցեր։

Տարիներ ի վեր ամբիոնի գիտահետազոտական աշխատանքն ընթացել է մի քանի հիմնական ուղղություններով. Մինչարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական քաղաքակրթությունների հիմնահարցեր, Հայաստանը Արևելք-Արևմուտք քաղաքակրթական առնչությունների ծիրում, Համաշխարհայնացումը հայոց պատմության համատեքստում, Պատմագիտական միտքը և հանրութային կյանքը և այլն։ 1994-2002 թթ. ամբիոնում կատարվել է պետական պայմանագրային թեմա՝ «Հայկական քրիստոնեական հասարակությունը և հայ եկեղեցին (ծագումնաբանությունը, հաստատումը և զարգացումը). պատմաքննական և սոցիալ-մշակութային վերլուծություն», որում ընդգրկված են եղել պրոֆեսոր Ա.Ստեփանյանը և Վ.Դիլոյանը։ Թեման նվիրված է հայ քրիստոնեական եկեղեցու ծագումնաբանությանը և հայկական հասարակության մեջ նրա խաղացած դերին։ Հիմնախնդիրներ, որոնք առաջնակարգ նշանակություն ունեն հայոց պատմության գիտական անաչառ ուսումնասիրության գործում։ Արդյունքները հրատարակվել հեղինակների մի շարք հոդվածներում։

Ժնևի համալսարանի հետ Եվրամիության “Research Program in Social Studies” ծրագրի սահմաններում պրոֆեսոր Ա.Ստեփանյանը մասնակցել է «David the Invincible»թեմայի կատարմանը` 2001-2005 թվական-ներ։ Նրա մասնաթեման էր «Neo-Platonic Approach to the Armenian Historiography»։ Ծրագրի գիտական արդյունքների ամփոփմամբ այժմ Ժնևի համալսարանը հրատարակում է կոլեկտիվ աշխատություն, որի հե-ղինակներից մեկը պրոֆեսոր Ա.Ստեփանյանն է։

Բալթիմորի համալսարանի դրամաշնորհի շրջանակներում պրոֆեսոր Ա.Ստեփանյանը 1999-2001 թվա-կաններին մասնակցել է «National Identity Alternatives in Multicultural Societies»գիտաթեմային` «Dimensions of National Identity (Preliminary observations)»։ Դրանց արդյունքները (մասամբ) ամփոփվել են նրա խմբագրությամբ 2002 թվականին լույս տեսած «Ինքնության հարցեր»կոլեկտիվ աշխատության մեջ։ Ավելի քան 60 տարիների ընթացքում ամբիոնի անդամները հրատարակել են 28 մենագրություն և 650 հոդված։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել հանրապետական ու միջազգային գիտաժողովներում` Երևան, Մոսկվա, Ս.Պետերբուրգ, Փարիզ, Վարշավա, Հռոմ, Քեմբրիջ, Օքսֆորդ, Բոստոն, Նեապոլ, Աթենք, Սալոնիկ և այլն։

2005 թվականից ի վեր Տաթև գիտակրթական համալիրի համագործակցությամբ ամբիոնը հրատարակում է «Պատմություն և կրթությունն»հանդեսը` պրոֆ Ա.Ստեփանյանի խմբագրությամբ։ Հանդեսի աշխատանքների մասնակցում են ինչպես ամբիոնի, այնպես էլ հանրապետության ճանաչված մասնագետները։ Հրատարակվել են դրա 4 համարները, հրատարակության գործընթացում է 5/6-րդ միացյալ համարը՝ նվիրված ակադ. Ա. Հովհաննիսյանի 100-ամյակին։ Ուսանողական գիտական ընկերության գծով «Համաշխարհային պատմություն»մասնագիտացման ուսանողները 1961-1987 թվականներին համալսարանական, հանրապետական և միութենական գիտական կոնֆերանսներում հանդես են եկել 140 գիտական զեկուցումներով, որոնցից շատերն արժանացել են մրցանակների։

Ամբիոնի անդամներից և ասպիրանտներից շատերը 1963 թվականից մինչև այսօր 62 գիտական գործուղումների են մեկնել նախկին ԽՍՀՄ-ի և արտասահմանյան մի շարք քաղաքնԵրևան Մոսկվա, Լենինգրադ, Լվով, Թբիլիսի, Լյուբլին (Լեհաստան), Փարիզ, Մոնպելյե (Ֆրանսիա), Աթենք, Սալոնիկ (Հունաստան), Հռոմ, Նեապոլ, Բոլոնիա (Իտալիա), Քեմբրիջ (Անգլիա), Բոստոն (ԱՄՆ), Վիեննա, Գաֆլենց, (Ավստրիա), Թեհրան (Իրան), Անն Հարբոր։ Դրանց արդյունքները քննարկվել են ամբիոնում և ֆակուլտետի խորհրդում։

Համաշխարհային պատմության ամբիոնում ԽՍՀՄ-ի զանազան քաղաքներից և արտասահմանից եղել են ստաժորներ պրոֆեսոր Ալ. Եգորով (Ս.Պետերբուրի համալսարան), Ք. Սվերինգ (Սորբոն 4-րդ համալսարան), պրոֆեսոր Ս. Դադոյան (Բեյրութ, Ամերիկյան համալսարան), Թ. Օ'Նիլ (Արիզոնայի համալսարան) և այլք։

Այժմ ԵՊՀ-ի ընդհանուր պատմության ամբիոնում աշխատում է 9 դասախոս. պատմական գիտություններիդոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը, ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտներ Գևորգ Քիլիմջյան, Գագիկ Հարությունյանը, Երվանդ Մարգարյանը, Հակոբ Հարությունյանը, Դավիթ Թինոյանը, պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտներ Արա Գասպարյանը, Սմբատ Հովհաննիսյանը, ասիստենտ Լիլիթ Մինասյանը։

Ժամավճարի կարգով ամբիոնում աշխատել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Արմանուշ Կոզմոյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Սերգեյ Աղաջանյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Ղազարյանը և այլք։

1960 թվականից մինչև 2006 թվականը ամբիոնի գործավարն էր բազմահմուտ Լեյլի Մարությանը։ Այժմ այդ պարտականությունը կատարում է Լիլիթ Մկրտչյանը։

Համաշխարհային պատմության ամբիոնի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Ստեփանյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Գևորգ Քիլիմջյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Հակոբ Հարությունյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Դավիթ Թինոյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Սմբատ Հովհաննիսյան (Թոնդրակ), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Լիլիթ Մինասյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Լիլիթ Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Համատեղողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարյան Արտաշես Սոսի, գիտ. թեկնածու, դոցենտ
  • Գասպարյան Արա Սպարտակի, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Հարությունյան Գագիկ Սուրենի, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Համաշխարհային պատմության ամբիոնի բակալավրիատում դասավանդվող առարկանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական առարկաննԵրևան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Արևելքի պատմություն
  • Հին Հունաստանի և Հռոմի պատմություն
  • Միջին դարերի պատմություն
  • Նոր դարերի պատմություն
  • Նորագույն դարերի պատմություն
  • Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն
  • Ընդհանուր պատմության աղբյուրագիտություն

Կամընտրական առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պառլամենտարիզմի պատմություն
  • Հունաստանի պատմություն

Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայում դասավանդվող առարկանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմական ժողովրդագրություն
  • Անտիկ քաղաք-պետությունը և դրա հիմնախնդիրները /պոլիս, ցիվիտաս/
  • Նոր և նորագույն պատմության պատմագրություն
  • Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը
  • Վերածնունդ և Ռեֆորմացիա
  • Միջազգային համակարգերը համաշխարհային պատմության համատեքստում /Հին արևելյան կայսրություն, հռոմեական կայսրություն, «Միջնադարյան հավասարակշռություն» , Վերածնուննդ մինչև ՄԱԿ/
  • Կոնֆլիկտները և կոմպրոմիսները 1918-2000 թթ.
  • Իսլամական քաղաքակրթության հիմնահարցերը
  • Արտասահմանյան գրականության պատմություն
  • Անտիկ հասարակական մտքի պատմություն
  • Համաշխարհային պատմության տեսություն
  • Եվրոպական միության պատմություն. դարաշրջաններ, քաղաքակրթություններ, մշակույթներ
  • Ֆեոդալիզմի հիմնախնդիրները
  • Բալկանյան հիմնախնդիրը. Առաջացումը և ընթացքը /19-րդ դ. Վերջ-20-րդ դ./

Կամընտրական դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղբյուրագիտություն /հին և միջնադարյան/
  • Պատմական տեքստ և մեկնություն
  • Մերձավոր Արևելք. Արդիականություն և հիմնախնդիրներ
  • Անտիկ և հասարակական մտքի պատմություն
  • Համաշխարհային գործընթացները պատմության մեջ /հելլենիզմ, քրիստոնեություն, իսլամ, վերածնունդ, արդյունաբերական հասարակություն, հետարդյունաբերական հասարակություն/
  • ԱՄՆ-ի պատմություն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը, Երևան, Բավիղ, 2009, 496 էջ։