Գարեգին Հարությունյան
Գարեգին Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | Սեպտեմբերի 10, 1922 |
Ծննդավայր | Գորիս |
Մահացել է | Սեպտեմբերի 8, 2013 |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան |
Գարեգին Մովսեսի Հարությունյան (սեպտեմբերի 10, 1922, Գորիս, Զանգեզուրի գավառ - սեպտեմբերի 8, 2013), արդի հայ պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 10-ին ՀԽՍՀ Գորիս քաղաքում։
1925 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է հանրապետական երիտասարդական մամուլում, ՀԼԿԵՄ կենտկոմում։
1943-1945 թվականներին եղել է Կոմսոմոլսկայա պրավդա թերթի սեփական թղթակիցը Հայաստանում։
1950 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։
1950-1954 թվականներին սովորել է ԵՊՀ-ի Ընդհանուր պատմության և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Նոր և նորագույն պատմության ամբիոնի ասպիրանտուրայում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ 19-րդ դարի 90-ական թվականներին Հայկական հարցում Անգլիայի վարած քաղաքականության վերաբերյալ։
1954-1957 թվականներին ընդհանուր և նորագույն պատմություն է դասավանդել ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում։
1957 թվականին սեպտեմբերից մինչև կենսաթոշակի անցնելը (2006 թ.) աշխատել է ԵՊՀ ընդհանուր պատմության ամբիոնում՝ վարելով նոր պատմության հիմնական և մի շարք մասնագիտական դասընթացներ։
1962-1973 թվականներին եղել է ԵՊՀ-ի արտասահմանյան ուսանողների նախապատրաստական ֆակուլտետի դեկան։
Գիտական աշխատանքները ընթացել են մի շարք հիմնահարցերի ուղղությամբ։ Հիմնական թեմաներից մեկը եղել է Հայկական հարցը 19-րդ դարի 90-ական թվականներին և Անգլիական դիվանագիտության քաղաքականությունն այդ հարցում։ Հեղինակ է մենագրության և շուրջ 15 գիտական հոդվածների՝ նվիրված Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարին, միջազգային դրությանը և այլ հարցերի։
Մասնակցել է մի շարք գիտաժողովների։ Արժանացել է միութենական և հանրապետական կառավարական պարգևների։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարեգին Հարությունյան, Նապոլեոն Բոնապարտ /մտորումների կյանքի մասին/, Պատմություն և կրթություն, Խմբ.՝ Ալբերտ Ստեփանյան, 1-2 (2005), Երևան, "Զանգակ-97", էջ 125-137։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը, Երևան, Բավիղ, 2009, 496 էջ /226-րդ էջում/։