Դավիթ Թինոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Թինոյան
Ծնվել էօգոստոսի 16, 1980(1980-08-16) (40 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (2001) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն

Դավիթ Ֆերդինանդի Թինոյան (օգոստոսի 16, 1980(1980-08-16), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արդի հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 1997 թվականին ավարտել է Երևանի թիվ 46 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը։ 2001-2003 թվականներին սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայում։ 2003-2006 թվականներին ուսանել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2006 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կիլիկիայի հայկական թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ.» թեմայով։ 2005 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի բաժնի գիտաշխատող է։ 2006 թվականից դասավանդում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնում[1]։

Գիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնա-մեթոդական ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց պատմություն. պետական ավարտական և միասնական քննությունների 5 թեստերի ժողովածու (համահեղինակ՝ Լիլիթ Մկրտչյան), Երևան, 2009, 65 էջ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]