Արմանուշ Կոզմոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմանուշ Կոզմոյի Կոզմոյան
Ծնվել է սեպտեմբերի 7, 1945 (73 տարեկան)
Ծննդավայր Երևան
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն բանասեր, արևելագետ
Աշխատանք ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

Արմանուշ Կոզմոյի Կոզմոյան (1945, սեպտեմբերի 7, Երևան), հայ բանասեր, արևելագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1987 թ.), պրոֆեսոր (1997 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1971-1974 թվականներին սովորել ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի գրականությունների բաժնում։ 1967-1971 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 1971 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: 1994 թվականից դասախոսում է, 1994-2003 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի արևելյան լեզուների դասախոս, 2005 թվականից՝ «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնի դասախոս։

Ուսումնասիրությունները վերաբերում են պարսից գրականության ժանրային ձևերի զարգացման խնդիրներին, հայ-իրանական պատմամշակութային կապերին, գրականագիտության և աղբյուրագիտական հարցերին («Քառյակը պարսկալեզու դասական պոեզիայում X-XII դդ.», 1981 թ., ռուսերեն, «Հայոց և պարսից միջնադարյան քնարերգության համեմատական պոետիկան » (10-16-րդ դդ.), 1997 թ., «Ղուրանը հայոց մեջ», 2003 թ.)։

Կատարել է թարգմանություններ (առաջաբանով և ծանոթագրականով) պարսից պոեզիայից՝

  • «Մարգարտաշար», 1990 թ.
  • «Օմար Խայամ», 1993 թ.
  • «Ռուդաքի», 1995 թ.

Լույս է ընծայել «Պարսից պոեզիայի ընտրանին» (2004 թ.), առաջաբանում քննել սուֆիզմի խնդիրները[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]