Գևորգ Քիլիմջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Քիլիմջյան
Ծնվել էհունիսի 12, 1939(1939-06-12) (84 տարեկան)
Հունաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ

Գևորգ Ստեփանի Քիլիմջյան (հունիսի 12, 1939(1939-06-12), Հունաստան), արդի հայ պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ՀՀ վաստակավոր մանկավարժ։ Տիրապետում է հետևյալ լեզուներին` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն, անգլերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականի հունիսի 12-ին՝ Հունաստանի Աթենք քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձվել և մշտական բնակություն է հաստատել Խորհրդային Հայաստանում։ Ավարտելով Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը՝ 1956 թվականին ընդունվել և 1961 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը։ 1961-1963 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մեղրու շրջանի Կարճևանի դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 1963-1966 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ ժողովրդի պատմության ամբիոնի լաբորանտ։ 1966-1969 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության սեկտորի ասպիրանտուրայում։ 1969-1972 թվականներին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Արևելագիտության սեկտորում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 1972 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնում, նախ՝ որպես ավագ դասախոս, իսկ 1975 թվականից՝ դոցենտ։ 1972 թվականին պաշտպանել է «Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին» թեկնածուական ատենախոսությունը։

1999 թվականի մարտին գիտական վերապատրաստման դասընթացներ է անցել Սալոնիկի համալսարանի նոր և նորագույն պատմության ամբիոնում։ Քիլիմջյանը դասավանդում է Եվրոպայի և ԱՄՆ-ի, Ասիայի ու Ա‎ֆրիկայի երկրների նոր պատմության ընդհանուր և Պառլամենտարիզմի պատմություն, Բալկանյան հիմնահարցերը XIX դարում և XX դարի սկզբին մասնագիտական դասընթացները։ Երեք մենագրությունների, մի շարք ուսումնամեթոդական ծրագրերի և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:Արժանացել է ոսկե մեդալի[1]։
  • 2009 թվականի դեկտեմբերին 9-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։
  • ԵՊՀ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով` ՀՀ Զինված ուժերի և Երևանի պետական համալսարանի միջև կապերի ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքների համար։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնա-մեթոդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքական իրադրությունը Բալկաններում 1900-1914 թվականներին /Ծրագիր հատուկ կուրսի/, Ե. ԵՊՀ, 1972, 9 էջ։
  • Միջազգային հարաբերությունները 1900-1914 թվականներին /սեմինարների պլան/, Երևան, ԵՊՀ, 1977, 14 էջ։
  • Գերմանիան 1871-1896 թվականներին /դասախոսություն/, Երևան, ԵՊՀ, 1978, 92 էջ։
  • Ծրագիր նոր պատմության դասընթացի, Երևան, 1982, 49 էջ։
  • Ֆրանս-Պրուսական պատերազմը և 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը Ֆրանսիայում /դասախոսություն/, Երևան, ԵՊՀ, 1982, 105 էջ։
  • Եվրոպայի և Ամերիկայի երկրների նոր պատմություն /աշխատանքային ծրագիր/, Մաս երկրորդ, Երևան, ԵՊՀ, 23 էջ։

Գիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտթուրքերի ազգային քաղաքականության հարցի շուրջ, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 3 (332), 1970, էջ 11-16։
  • Թուրք-հունական հարաբերությունները թուրք պատմագրության մեկնաբանությամբ /1908-1912 թվականներ/, Մերձավոր և միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. 5, Թուրքիա, Երևան, 1970, էջ 278-296։
  • Էգեյան կղզիները և իմպերիալիստական տերությունների քաղաքականությունը /1913-1914 թվականներ/, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 11 (359), 1972, էջ 50-59։
  • Թուրք-հունական հարաբերությունները առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին /1913-1914 թվականներ/, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 10 (332), 1976, էջ 32-41։
  • "Ժուրնալ դը Ս. Պետերբուրգ" թերթը /1826-1928 թվականների ռուս-պատերազմին հայերի մասնակցության մասին/, ռուսերեն, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և նրա պատմական նշանակությունը։ Հոդվածների ժողովածու, Երևան, 1978, էջ 56-62։
  • Համիդ Զուբեյիր Քոշայ։ Էրզրումի և նրա շրջակայքի հնագույն պատմությունը, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 1, 1990, էջ 78-82 /համահեղինակ Ս. Եսայան/։
  • Հայկաբերդ ամրոցը, ՀՍՍՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 6, 1991, էջ 102-113 /համահեղինակ Ս. Եսայան/։
  • Հունաստանը 1821-1870 թվականներին և միջազգային դիվանագիտությունը ,Պատմություն և մշակույթ 2018 ,էջ 476-487։

Հիմնադրույթներ /զեկուցումների թեզիսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրետական հարցը և Ռուսաստանի քաղաքականությունը, ՍՍՀՄ ԳԱ Ասպիրանտների և կրտսեր գիտաշխատողների կոնֆերանս, մայիս, Երևան, 1970, էջ 102-103։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը, Երևան, Բավիղ, 2009, 496 էջ /273-րդ էջում/։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]