Դևիդ Հոկնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Հոկնի
անգլ.՝ David Hockney[1]
David Hockney 2017 at Flash Expo.jpg
Ծնվել էհուլիսի 9, 1937(1937-07-09)[2][3][4][…] (84 տարեկան)
ԾննդավայրԲրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[5][6]
Ազգությունբրիտանացիներ[7]
ՔաղաքացիությունFlag of England.svg Անգլիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[8]
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ, Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ և Bradford Grammar School?
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, լուսանկարիչ, բեմանկարիչ, նկարիչ, նկարազարդող, վիմագրող, գծանկարիչ, քանդակագործ, collagist և գծագրող
Ոճհիպերռեալիզմ, ժամանակակից արվեստ[5], փոփ արտ[5] և Նոր ռեալիզմ[5]
Ժանրգրաֆիկա, Լուսանկարչություն, բնանկար[5][9], դիմանկար[5][9], ժանրային նկարչություն[5][9] և Համակարգչային արվեստ[9]
Ուշագրավ աշխատանքներA Bigger Splash?, American Collectors (Fred and Marcia Weisman)?, A Bigger Grand Canyon? և Portrait of an Artist (Pool with Two Figures)?
ՈւսուցիչFrank Lisle?
Ներշնչվել էՊաբլո Պիկասո և Ֆրենսիս Բեկոն (նկարիչ)
ՊարգևներԿայսերական մրցանակ և Կալիֆորնիայի փառքի սրահ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքhockney.com(անգլ.)
David Hockney Վիքիպահեստում

Դևիդ Հոկնի (անգլ.՝ David Hockney;հուլիսի 9, 1937(1937-07-09)[2][3][4][…], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[5][6]), անգլիացի նկարիչ, գրաֆիկ և լուսանկարիչ, իր կյանքի մեծ մասն անցկացրել է ԱՄՆում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Հոկնին 1953—1957 թվականներին սովորել է Բրեդֆորդի գեղարվեստի դպրոցում, իսկ 1959—1962 թվականներին՝ Լոնդոնի արվեստի թագավորական քոլեջում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին Հոկնին Մեծ Բրիտանիայից տեղափոխվեց ԱՄՆ, Լոս Անջելես, հանուն ավելի ազատական քաղաքական մթնոլորտի[10]։ 1960-ակնների Փոփ արտի նշանավոր ներկայացուցիչը, համարվեց 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկը։ Մեկը 45-ից, ով արժանացավ «Ասպետի շքանշան» շքանշանին։ 1968 թվականից Հոկնին սկսեց աշխատել ֆոտոռեալիստական նկարչության ոճով և մշակեց նկարչության նոր ոճ։ 1982 թվականին Դևիդն սկսեց աշխատել ակնթարթային տեսախցիկով[10]։ Հաջորդ երկու տարիներին Հոկնին ստեղծեց շատ նկարներ, որոշ դեպքերում՝ մեծ ֆորմատի ակնթարթային լուսանկարներ (պոլարոիդներ) և լուսանկարների կոլաժներ, թեև այդ մեթոդը նա ստեղծել էր մեկ տարի առաջ և անվանել «Joiners»[10]։

2008 թվականի ապրիլին Դևիդ Հոկնին իր ամենամեծ նկարը՝ «Ուոթերի մոտակայքի բարձր ծառերը», նվիրեց Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահին (կտավի չափը՝ 4,6-12 մետր)։ 2007 թվականին Նկարն առաջին անգամ ցուցադրվեց Արվեստի թագավորական ակադեմիայում[11]։

2018 թվականի նոյեմբերին Դևիդ Հոկնին դարձավ իր շրջապատի ամենաթանկ նկարիչը։ «Լողավազան երկու անձով» անվամբ իր նկարը, հետպատերազմյան և ժամանակակից արվեստի «Քրիստի» աճուրդում, Նյու Յորքում, վաճառվեց ռեկորդային գնով՝ 90 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար[12]։

Թեզ Հոկնի-Ֆալկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկոս Չարլզ Մ․ Ֆալկոյի հետ միասին (en:Charles M. Falco, р. 1948) մշակեց թեզ օպտիկական գործիքների ազդեցության մասին (օպտիկական սարքեր, կոր հայելիներ), դասական եվրոպական արվեստում պատկերված իրատեսական տեխնիկայի մասին։

Հետազոտությունը հրապարակվել է 2001 թվականին (գիրք Secret Knowledge: Rediscovering the Lost Techniques of the Old Masters) և առաջացրեց բանավեճ արվեստի շրջանակներում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջընթացի մեդալ (Թագավորական լուսանկարչական ընկերություն) (1988)։
  • 1989 թվականին դարձավ Ճապոնական կայսրության մրցանակի առաջին դափնեկիրը։
  • 2012 թվականին ընդունվել է «Բրիտանական արժեքների շքանշան»ի անդամ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիկով Ա․ Վ․ Դևիդ Հոկնիի աշխատանքը՝Մեկնաբանման խնդիրներ // Вестн. С.-Петерб. гос. ун-та. Сер. 2, 2002, вып. 3. (№ 18) С. 18-23.
  • Ռիկով Ա․ Վ․ «Կալիֆոռնիական ոճ» Դևիդ Հոկնի // Պունինի ընթերցումներ-2001. СПб., 2002. С. 199—207.
  • Ռիկով Ա․ Վ․ Երազի ներդրում։ Դեվիդ Հոկնիի ամերիկյան առասպելը և 1960-ականների ԱՄՆ արվեստը // Արվեստի պատմություն 2/06. М., 2006. С. 402—417.
  • Ռիկով Ա․ Վ․ Ոճերի միավորում։ Դեյվիդ Հոկնիի աշխատանքը 1962-1963 թվականներին, և վաղ հետմոդեռնիզմի խնդիրները // Համալսարանի պատմաբան՝ Ալմանախ։ Вып. 4. СПб., 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]