Անատոլի Ռիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Ռիկով
Anatolii Rykov at the Actual Problems of Theory and History of Art Conference, 2014.jpg
Ծնվել էօգոստոսի 26, 1978(1978-08-26) (42 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունարվեստագետ, պատմաբան, փիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտԱրվեստագիտություն, փիլիսոփայություն և Արվեստի պատմություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Անատոլի Վլադիմիրովիչ Ռիկով (ռուս.՝ Анатолий Владимирович Рыков, օգոստոսի 26, 1978(1978-08-26), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արվեստագետ։ Արվեստագիտության թեկնածու, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտի արևմտաեվրոպական արվեստի պատմության ամբիոնի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Ռիկովը ծնվել է 1978 թվականի օգոստոսի 26-ին Սանկտ Պետերբուրգում[1]։

2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետը, 2003 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի ասպիրանտուրան արվեստի պատմության ամբիոնում՝ պաշտպանելով ատենախոսություն արվեստի պատմության թեկնածուի աստիճանի համար «Դեվիդ Հոքնին և ժամանակակից անգլիական ֆիգուրատիվ գեղանկարչության խնդիրները» (ռուս.՝ «Дэвид Хокни и проблемы современной английской фигуративной живописи») թեմայով[2][3]։

2008 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ֆակուլտետում պաշտպանել է դիսերտացիա փիլիսոփայության դոկտորի աստիճանի համար «Գեղարվեստական-տեսական պահպանողականությունը 1960-1990-ական թվականների ժամանակակից արվեստի ամերիկյան տեսության համատեքստում» (ռուս.՝ «Художественно-теоретический консерватизм в контексте американской теории современного искусства 1960–1990-х гг.») թեմայով[4]։

2003 թվականին Անատոլի Ռիկովը դարձել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պատմության ինստիտուտի արևմտաեվրոպական արվեստի պատմության ամբիոնի դասախոս, 2012 թվականին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ Վարում է «20-րդ դարի արտասահմանյան արվեստ», «Արվեստի տեսության հիմունքներ», «18-րդ դարի արևմտաեվրոպական արվեստ», «20-րդ դարի արտասահմանյան ճարտարապետություն», «Ժամանակակից արվեստի և մշակույթի արդիական խնդիրները» դասընթացներ[2]։ «Արվեստի տեսության և պատմության արդիական խնդիրները» միջազգային գիտաժողովնի կուրատոր է։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Անատոլի Ռիկովը դարձել է Սանկտ Պետերբուրգի փիլիսոփայական միության «Вторая навигация»[5] մրցանակի դափնեկիր «Ժամանակակից կյանքի գործընթացների փիլիսոփայական վերլուծության համար» անվանակարգում «Պոստմոդեռնիզմը որպես «ռադիկալ կոնսերվատիզմ»։ Գեղարվեստա-տեսական կոնսերվատիզմի խնդիրը և 1960-1990-ական թվականների ժամանակակից արվեստի ամերիկյան տեսությունը» (ռուս.՝ «Постмодернизм как «радикальный консерватизм»։ Проблема художественно-теоретического консерватизма и американская теория современного искусства 1960–1990-х гг.», Սանկտ Պետերբուրգ, 2007) գրքի համար։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Персональная страница на сайте Российская культурология
  2. 2,0 2,1 Личная страница на сайте СПбГУ
  3. Рыков А. В. Хокни и проблемы современной английской фигуративной живописи: Автореф. дис. … канд. искусствоведения. СПб., 2003. 27 с.
  4. Рыков А. В. Художественно-теоретический консерватизм в контексте американской теории современного искусства 1960–1990-х гг. Автореф. дис. … докт. филос. н. СПб., 2008. 41 с.
  5. Вторая навигация

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nakoneczny T. Postmodernism - A New Russian Interpretation (Book review: A.V. Rykov, Postmodernism kak "radikalnyj konservatizm. Problema chudožestvenno-teoretičeskogo konservatizma and amerikanskaja teorija sovremennogo iskusstwa 1960-1990-ch godov. Sankt-Petersburg 2007, 376 pp.) // Comparisons. Journal of comparative literature and interdisciplinary studies. No. 5, Poznan, Laboratory of Comparative Literature IFP AMU (Adam Mickiewicz University), 2008. P. 245–248. PRACOWNIA KOMPARATYSTYKI LITERACKIEJ - NUMER 5/2008
  • Nakoneczny T. Postmodernizm – nowe rosyjskie odczytanie (A. V. Rykov, Postmodernizm kak „radikalnyj konservatizm”) // Porownania 5/2008 Repozytorium Uniwersytetu im. Adama Mickiewicza (AMUR): Przeszukiwanie AMUR
  • Хренов Н. А. О книге А. В. Рыкова «Постмодернизм как “радикальный консерватизм”» // Рыков А. В. Постмодернизм как «радикальный консерватизм». Проблема художественно-теоретического консерватизма и американская теория современного искусства 1960–1990-х гг. СПб., Алетейя, 2007. C. 369–373.
  • Якимович А. К. А. Рыков. Постмодернизм как радикальный консерватизм // Собраніе № 16
  • Якимович А. K. А. В. Рыков. Постмодернизм как «радикальный консерватизм» // Искусство в современном мире. Сб. ст. Вып. 3. М., 2009. С. 395–399.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]