Դիկրան Քույմջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիկրան Քույմջյան
Dickran Kouymjian-web.jpg
Ծնվել էհունիսի 6, 1934(1934-06-06)[1] (85 տարեկան)
ԾննդավայրՌումինիա
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունպատմաբան, խմբագիր և գրող
ԱշխատավայրCalifornia State University, Fresno?

Դիկրան Քույմջյան, գրող, խմբագրող, հրատարակիչ, պատմաբան և պրոֆեսոր Դիկրան Քույմջյանը[2] ծնվել է 1934 թվականի հունիսի 6-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույմջյանը ծնվել է 1934 թվականի հունիսի 6-ին Ռումինիայում: Քույմջյանի ծնվելու ժամանակ նրա ծնողներն արդեն ունեին ԱՄՆ-ի քաղաքացիություն։ Քույմջյանը շարունակել է եվրոպական մշակույթի պատմության ուսումնասիրությունները Վիսկոնսինի համալսարանում։ Բեյրութի ամերիկյան համալսարանում արաբագիտություն ուսումնասիրելու համար նա ստացել է մագիստրոսի աստիճան։ 1977 թվականին Քույմջյանը հրավիրվել է Ֆրեզնո` Կալիֆորնիայի պետական համալսարանում հայագիտական հետազոտությունների ծրագիր ստեղծելու համար: Քույմջյանը հիմնադրել է «Հայ Շարզում» թերթը, որը լույս է տեսնում մինչև օրս։

Նա դասավանդել է մի շարք համալսարաններում՝ Կոլումբիայում, Կահիրեի ամերիկյան համալսարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում, Փարիզի Սորբոնեում և այլն։ 1987 թվականին նա եղել է ԵՊՀ-ի ավագ դասախոս օտար լեզուների և գրականության գծով։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ում ծառայել է որպես խորհրդատու։

Նա հրատարակել է մի քանի գիրք և հարյուրից ավելի հոդվածներ։

Նա ամուսնացած է Անգելե Կարոյանի հետ, որը նույնպես գիտնական և ուսուցիչ է։

31 տարի Կալիֆորնիայի համալսարանում աշխատելուց հետո 2008 թվականին Քույմջյանը հայտարարել է իր հեռացումը։

Նշանավոր գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պարգևատրել է Քույմջյանին Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
  • 1986 - Կալիֆորնիայի պետական համալսարանի լավագույն է պրոֆեսոր
  • 1998-Գերազանց հետազոտությունների համար ռեկտորի կոչում
  • 1999-անգլ.՝ Phi Kappa Phi համալսարանի տարվա գիտնական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]