Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճար (Փարիզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճար | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի և տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Հասցե | 15, rue Jean-Goujon, 75008 Paris |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Ֆրանսիայի հայոց թեմ |
| Հոգևոր կարգավիճակ | գործող |
| Հիմնական ամսաթվերը | 1902 |
| Ներկա վիճակ | լավ |
| Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
| Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
| Ճարտարապետ | Ալբեր Գիլբեր |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 1904 |
| Հիմնադրված | 1902 |
![]() | |
![]() | |
| 48°51′57″N 2°18′25″E / 48.8658°N 2.30701°E | |
Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (ֆրանսերեն՝ Cathédrale arménienne de Saint-Jean-Baptiste) տաճար Փարիզի ութերորդ թաղամասում՝ Ալմա հրապարակի մոտակայքում, կառուցվել է 1904 թվականին 20-րդ դարի խոշորագույն հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով, ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր Դեզիրե Գիլբերտի նախագծով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին գտնվում է համար 15 Ժան Գուժոն փողոցում՝ Փարիզի 8-րդ շրջանում Ելիսեյյան դաշտերի հարևանությամբ։ Եկեղեցու կառուցման համար հայ բարերարը վճարել է այն ժամանակների համար աստղաբաշխական մի գումար՝ 1.100. 000 հազար ֆրանկ, որից 450.000 ֆրանկը միայն հողի ձեռք բերման համար[1]։ Այս շռայլության համար նախագահ Էմիլ Լուբեն Մանթաշովին պարգևատրեց Պատվավոր լեգիոնի շքանշանով։ 1922 թվականին գեներալ Անդրանիկ Օզանյանի պսակադրությունը տեղի է ունեցել այս տաճարում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սարուխան, Առաքել (2011). Ալեքսանդր Մանթաշյանց։ Մեծ վաճառականը և բարեգործը. Երևան: Ինտեր կռնակ. էջ 127.
- ↑ «Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր տաճար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճար (Փարիզ)» հոդվածին։ |

